Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարությանն ու մեթոդաբանությանն առնչվող հարցեր

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարությանն ու մեթոդաբանությանն առնչվող հարցեր 08.11.2016

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ տեղակալ Կարեն Իսախանյանը Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման 2017-2022 թվականների ռազմավարական ծրագրի կազմման աշխատանքային խմբի եւ մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարության ու մեթոդաբանության հետ կապված հարցեր: Բացելով հանդիպումը՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանում ձեւավորվել է մարզի տարածքային զարգացման հնգամյա ծրագրի կազմման աշխատանքային խումբ, որի անդամներն արդեն մասնակցել են ԵՄ փորձագետների կողմից....

Ձորագյուղում  կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

Ձորագյուղում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>> 07.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական > միջոցառումները: Հերթական միջոցառումը 2016 թվականի նոյեմբեր 5-ին կազմակերպվեց Ձորագյուղ գյուղում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, > Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 84 քաղաքացու: Բժիշկներն ընդունել են նաեւ համայնքի զինհաշմանդամներին: Կարիքի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվել է անվճար դեղորայք: > հերթականմիջոցառումը կկայանա նոյեմբեմբերի 12-ին, Զոլաքար համայնքում:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին 05.11.2016

Նոյեմբերի 4 –ին Սեւանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին: Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց սեւանցիներին՝ ազատ կամարտահայտման եւ ՏԻՄ ընտրություններում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, ապա հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ Սեւան քաղաքը կունենա նոր ձեռքբերումներ, զարգացման հաստատուն ճանապարհ:<<Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում ընտրողների բացարձակ մեծամասնությունը քվեարկեց Սարգիս Մուրադյանի օգտին....

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը  Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին 01.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին եւ ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին:Մարզպետը նշեց, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Արմեն Ավետիսյանը, ով նոյեմբերի 1-ից արդեն անցնում է իր լիազորությունների կատարմանը:Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանին՝ երեք ընտրաշրջան Մարտունին ղեկավարելու ընթացքում կատարած աշխատանքի, քաղաքի վերակառուցման ու զարգացման գործում մասնակցություն ու ավանդ ունենալու համար եւ շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին՝ հաջողություն ....

Ներքին Գետաշենում  կազմակերպվեց  առողջապահական <<Բաց դռների օր>>

Ներքին Գետաշենում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>> 31.10.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահական եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական > միջոցառումները: Հերթական միջոցառումը 2016 թվականի հոկտեմբերի 29-ին կազմակերպվեց Ներքին Գետաշեն գյուղում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, > Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 74 քաղաքացու: Բժիշկներն ընդունել են նաեւ համայնքի զինհաշմանդամներին:Կարիքի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվել է անվճար դեղորայք: > հերթական միջոցառումը կկայանա նոյեմբերի 5-ին, Ձորագյուղ համայնքում:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց   Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին 29.10.2016

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Բունդեսթագի պատգամավորը Գեղարքունիքի մարզ էր ժամանել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հրավերով: Պաշտոնական ընդունելությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպումն անցավ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ մարզը պատրաստ է Եվրամիության անդամ երկրների, այդ թվում՝ նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ տնտեսական ու մշակութային համագործակցության:<<:Պարոն Վայլերի հետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38