Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց եւ շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

11.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց եւ շնորհավորեց Գեղարքունիք, Լճափ եւ Վանեւան համայքների նորընտիր ղեկավարներ Արայիկ Աբրահամյանին, Արսեն Հովսեփյանին եւ Իգոր Հարությունյանին, ովքեր հաղթող էին ճանաչվել այս տարվա սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններում: Մարզպետը համայնքների ղեկավարներին մաղթեց արգասաբեր աշխատանք, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: «Շնորհավորում եմ ձեզ բարդ, պատասխանատու եւ պատվաբեր պաշտոններում ընտրվելու համար: Կարծում եմ, որ երեք բառերն էլ հստակ հուշում են, թե ինչ աշխատանք է ձեզ սպասում: Անշուշտ, ձեզ կգնահատեն լավ աշխատանքի դեպքում այնպես, ինչպես այսօր մարդիկ գնահատում են դեռեւս խորհրդային տարիներին իրենց լավագույն կողմերով դրսեւորած ղեկավարներին: Դուք նաեւ շատ նպաստավոր ժամանակահատվածում եք ընտրվել, երբ ձեր համայնքի շահերին հակառակ որեւէ անօրինական պահանջ ձեր առջեւ չի դրվելու: Ձեզ մնում է համագործակցված աշխատել մարզպետարանի հետ, ամեն ինչ անել միայն օրենքի շրջանակներում: Ձեզ մոտ բացառեք հետընտրական շրջան հասկացությունը եւ ձգտեք համայնքները պահել խաղաղության ու միասնության մթնոլորտում: Առանձնակի ուշադրություն դարձրեք սեփական եկամուտների հավաքագրումներին, որպեսզի դրանք ուղղեք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորումներին, որոնք ձեզ մոտ ավելի շատ են կուտակված: Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար աշխատեք ներգրավել տեղի գործարարներին կամ բարերարներին: Հիմա վեր հանեք առաջնահերթ խնդիրները, որպեսզի ձմռան ընթացքում մենք համատեղ կարողանանք նախապատրաստել բոլոր փաստաթղթերը եւ ամռանը սկսենք շինարարական աշխատանքները: Ինչպես ասում են՝ ի գործ»,-ասաց մարզպետը:
Համայնքների նորընտիր ղեկավարները հույս հայտնեցին, որ մարզպետարանի հետ կաշխատեն արդյունավետ ու երկար եւ լավ հետագիծ կթողնեն իրենց գործունեության ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59