Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ծովազարդ եւ Սեւան համայնքներում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքները

14.10.2019

Հոկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ մարզի Ծովազարդ եւ Սեւան համայնքներում՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող Ճանապարհաշինական աշխատանքները: Ինչպես տեղում ներկայացրեց Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը, Ծովազարդում կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվել է 1126 մետր երկարությամբ եւ շուրջ 7 հազար քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքներն այժմ գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 62 միլիոն 995 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանը: «Մեր համայնքի համար անչափ կարեւոր խնդիր լուծվեց, ինչը հնարավորություն կտա, որ եկող տարում սուբվենցիոն նոր ծրագրերով կարգավորենք նաեւ մնացած հիմնահարցերը»,-նշեց համայնքի ղեկավարը:
Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ներկայացմամբ՝ Սեւան քաղաքի Չարենց փողոցում, ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 580 գծամետր երկարությամբ եւ 4824 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի արժեքը կազմել է 42 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը: «Չարենցի փողոցում ասֆալտապատման աշխատանքներ իրականացվել են նաեւ նախորդ տարվա ընթացքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, երկու փուլով, ինչի արդյունքում ասֆալտապատել ենք 9225 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Այսպիսով, ամբողջությամբ ավարտվեց Չարենցի փողոցի ասֆալտապատման ծրագիրը, որով քաղաքի բնակչության համար հույժ կարեւոր խնդիր լուծվեց: Առաջիկա տարիներին եւս կփորձենք լուծում տալ մյուս կարեւոր փողոցների ու թաղամասերի ասֆալտապատման կամ բարեկարգման խնդիրներին »,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
«Սուբվենցիոն ծրագրերի ընթացքը պարտադիր դիտարկում ենք բոլոր տեղերում, տալիս համապատասխան ցուցումներ, կարգավորում ի հայտ եկած խնդիրները: Ծրագրերը դեռ եռուն ընթացքի մեջ են, որոնց հիմնական մասն ավարտած կլինենք մինչեւ տարեվերջ»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06