Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը մասնակցեց Արցախում կայացած Բերքի տոնին

14.10.2019

Գեղարքունիքի մարզի մթերք արտադրող ինն ընկերություն մասնակցեցին հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին՝ ներկայանալով երկու տաղավարով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, փառատոնում ներկայացվեցին Գեղարքունիքի մարզին բնորոշ ավանդական ուտեստները, պտուղ-բանջարեղենի տեսակները, արտադրված մեղրը, կաթնամթերքը: «Փառատոնն անցավ շուքով, տոնական բարձր տրամադրությամբ:Արցախի մայրաքաղաք էին ներկայացել Հայաստանի բոլոր մարզերից, իսկ մեր մարզից ներկայացել էին Գավառի, Ճամբարակի եւ Վարդենիսի գյուղմթերք արտադրող ու վերամշակող ընկերությունները: Մեր տաղավարներ այցելեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի Աժ պատգամավորներ եւ կառավարության անդամներ՝ համտեսելով Գեղարքունիքի ուտեստները եւ տալով իրենց դրական գնահատականը: Մեր տաղավարներ այցելեց նաեւ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ում առավելապես դուր եկավ Քյավառի փախլավայի համը: Փառատոնի ընթացքում մեր մարզի ընկերությունները կատարեցին ապրանքների վաճառք եւ փոխանակում, միմյանց շնորհավորեցին Գյուղաշխատողի օրվա առիթով» ,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11