Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանն աջակցում է «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հումանիտար ծրագրերին

11.10.2019

Հոկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Արտիսիմո» հասարակական կազմակերպության ղեկավար Էկա Հորստկային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպության կողմից Մարտունի քաղաքում գործող «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հետ կապված հարցեր: Ինչպես ներկայացրեց «Արտիսիմո» հասարակական կազմակերպության ղեկավարը, կազմակերպությունը հիմնվել է 2017 թվականին եւ իրականացնում է երեխաների ընդհանուր գեղագիտության զարգացման եւ հատուկ ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

«2019 թվականի փետրվարի 4-ին «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի, «Խաղաղության կորպուս»-ի համատեղ աշխատանքի, Մարտունու համայնքապետարանի եւ անհատ բարերաների աջակցության շնորհիվ բացվեց Մարտունու տարածաշրջանի առաջին վերականգնողական (ցերեկային խնամքի) կենտրոնը։ Կենտրոնը ապահովված է անհրաժեշտ պայմաններով եւ սարքավորումներով, ինչպես նաեւ համալրված լավագույն մասնագետներով, ովքեր աշխատում են ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց ծնողների հետ՝ նպատակ ունենալով բարելավել երեխաների առողջական վիճակն ու խնամքը, զարգացնել ակտիվությունը եւ նպաստել նրանց՝ հասարակությունում ինտեգրմանը: Հունիսի 19-ին «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն էր այցելել Wigmorе Clinic-ի ղեկավարությունը: Այցի ժամանակ կլինիկայի եւ կենտրոնի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն «Ոսկեփորիկ»-ի՝ Մասնագիտական ուսումնասիրության կարիք ունեցող շահառու երեխաների հետազոտության՝ Wigmore Clinic-ի բժշկական կազմի մասնակցությամբ: Հուլիսի 6-ին կայացավ Wigmor Clinic-ի մանկաբույժների, վիրաբույժների, օրթոպեդների այցը կենտրոն, որի նպատակն էր հետազոտել Մարտունու տարածաշրջանում գրանցված 106 ՄՈՒԿ ունեցող երեխաներին՝ բժշկական հաստատության բարձրակարգ մասնագետների կողմից: Այդ այցի ժամանակ հետազոտվել էին 61 երեխա, ովքեր վաղուց չեն հետազոտվել կամ ընդհանրապես չեն հետազոտվել: Դրանք նպատակ ունեին լուծում տալ վերը նշված երեխաների առողջական խնդիրներին հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հետազոտված 61 երեխայից 13-ի համար իրականցվել է քայլքի հետազոտություն։ Քայլքի հետազոտության արդյունքում 3 երեխային համար կիրականացվի վիրահատություններ, որոնք կնպաստեն երեխաների քայլքի եւ ընդհանուր առողջական վիճակի բարելավմանը։ Հետազոտությունների արդյունքում սեպտեմբերի 27-ին իրականցվել է առաջին վիրահատությունը։ Հոկտեմբերի 19-ին Wigmorе Clinic-ի անձնակազմը «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հետ համատեղ կրկին իրականացնելու են անվճար հետազոտություններ։ Այս անգամ անվճար հետազոտությանը կարող են մասնակացել Վարդենիս, Գավառ եւ Ճամբարակ համայնքների մասնագիտական ուսումնասիրության կարիք ունեցող երեխաները: Խնդրում ենք մարզպետարանի աջակցությունը, որպեսզի մասնագիտական հետազոտության ենթարկվեն մեր շահառու ոլոր երեխաները»,-ներկայացրեց Էկա Հորստկան:
Ողջունելով «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի կաղմից իրականացվող ծրագիրը՝ մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ մարզպետարանը կցուցաբերի պահանջվող աջակցությունը ի հայտ եկած բոլոր խնդիրներում: «Ձեր կազմակերպությունն այսօր շատ կարեւոր առաքելություն է իրականացնում, որը ոչ միայն երեխաներին է բուժում ու կրթում, այլ նաեւ հոգում է տասնյակ ընտանիքների ծանրագույն հոգսերը: Ձեզ բավարար աջակցություն կցուցաբերեն մարզպետարանի առողջապահության վարչությունը, բուժհաստատւթյունները եւ համայնքապետարանները: Համատեղ կանենք հնարավորը, որ հատուկ կարիք ունեցող ոչ մի երեխա մարզում ուշադրությունից ու վերականգնողական ծրագրերից դուրս չմնա»,-նշեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39