Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Գրադարանավարի տոնի առթիվ

07.10.2019

Սիրելի գրադարանավարներ
Այս տոնը պատեհ առիթ է՝ արժեւորելու այն նվիրական աշխատանքը, որ դուք տանում եք գրքերի պահպանման, տարածման, ընթերցանության, գրի ու գրականության հանդեպ սեր արթնացնելու ուղղությամբ:Անգնահատելի է ձեր վաստակը գրական-մշակույթային արժեքների պահպանման ու վերարժեւորման գործում, քանզի դուք տարիներ ու տասնամյակներ շարունակ հանդիսացել ու հանդիսանում եք ընթերցողներին գրադարանի ու գրքերի հետ կապող հիմնական օղակը: Ձեր նվիրումի ու ջանքերի շնորհիվ մեր սերունդները հաղորդակցվում են այն հոգեւոր գանձերին, որոնք մեզ առաջնորդում են դեպի գիտության լույսը, դեպի նոր առաջընթաց ու զարգացում:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում ստեղծագործական եռանդ, աշխատանքային նարանոր հաջողություններ:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55