Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

04.10.2019

Սիրելի մանկավարժներ
Տարիների ու տասնամյակների ընթացքում ձեր ցանած մտավոր սերմերն առողջ ծիլեր են տվել՝ մեր հայրենիքին պարգեւելով գիտության, կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի գործիչներ, արտադրության առաջավորներ, հայրենիքի պաշտպաններ, ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակված սերունդներ: Դուք կաք մեր երկրի ամեն մի հաջողության ու առաջընթացի, ամենքիս կայացման ու նպատակների իրականացման մեջ, եւ այդ երախտագիտությունն ամեն օր փոխհատուցվում է ձեր աշակերտների հայրենանվիրությամբ, հանրային բարօրությանը նպաստելու հստակ քայլերով:
Նոր Հայաստանի ճանապարհը եւս լուսավորվելու է Սուրբ Մաշտոցի մտքով փայլատակած, հազարամյակների խորքերից ճառագող Հայոց դպրության անմար ջահով, որն այժմ պատվով ու պարտքի գիտակցումով կրում եք դուք:
Հայրենի կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի առաջիկայում դուք աշխատեք միանգամայն բարվոք ու արդիական պայմաններում, վաստակեք ըստ արժանվույն:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու բարօր հայրենիք, աշխատանքային ու անձնական հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55