Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրադարանավարի տոնը նշանավորվեց հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ

07.10.2019

Գեղարքունիքի մարզում Գրադարանավարի տոնը նշանավորվեց հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ, որը կազմակերպել էր Գեղարքունիքի մարզի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրինությունը: Միջոցառումն անցկացվեց Գավառի երաժշտական դպրոցի դահլիճում: Բացելով միջոցառումը՝ Գեղարքունիքի մարզի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներին՝ նրանց պարգեւատրելով շնորհակալագրերով ու ծաղկեփնջերով: Այնուհետ Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը ներկայացրեց մարզային գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը: Մեծ երգահանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Գավառի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները:Կոմիտասի ստեղծագործության մասին դասախոսությամբ հանդես եկավ երաժշտագետ, Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ անձամբ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
§Շատ հետաքրքիր համադրություն է ստացվել՝ Գրադարանավարի տոնը Կոմիտասին նվիրված միջոցառմամբ համեմելով: Մեր հոգեւոր ու մշակութային բնագավառները շատ հարուստ են, որոնք պետք է սերունդներին ներկայացնել մանրամասնորեն, անուն առ անուն: Անշուշտ, գրադարանավարը ոչ թե ընդամենը ընթերցողների անունները մատյաններում գրանցողն է, այլ՝ գիրք ու գրականություն սիրող ու տարածող մարդը, գրքերի բովանդակությունը յուրովի մեկնաբանողը: Դուք եք ընթրեցողին գրքերի հետ կապող հիմնական օղակը, եւ ձեզանից յուրաքանչյուրի դերն ավելի է կարեւորվում այժմ: Ինչքան էլ որ զարգանան տեղեկատվան տեխնոլոգիաները, գրքերում ամփոփված գրականությունը մնալու է հավերժական: Բոլորիդ կամենում եմ ստեղծագործական բեղուն աշխատանք¦,-շնորհավորանքի ու ողջույնի խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55