Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց հանրակրթական դպրոցների ուսուցիչներին

07.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Ուսուցչի օրվա եւ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, ովքեր որոշակի հաջողություններ են արձանագրել մասնագիտական աշխատանքում: Գնել Սանոսյանը պարգեւները հանձնելուց առաջ ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր ուղղեց բարձր արդյունքներ ապահոված ուսուցիչներին՝ հորդորելով միշտ բարձր պահել մանկավարժի անունն ու պատիվը: «Դուք առանձնանում եք գրանցած արդյունքներով, տարիների նվիրական աշխատանքնով ու վաստակով: Մանկավարժությունը շատ հաճելի, շատ պատվաբեր, սակայն նվիրում ու գիտելիքներ պահանջող աշխատանք է: Այս ոլորտը ոչ միայն կարեւորում եմ, այլ սրտանց կապված եմ եղել նրան: Մենք ոչ մի ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի ապահովենք արդի չափորոշիչներին համապատասխան, գիտելիքահեն կրթություն»,-նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Գայանե Խանամիրյանին եւ Անուշ Մանուկյանին, Գավառի թիվ 5 հիմնական դպրոցից՝ Նորա Գոզեյանին, Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցից՝ Նելլի Դռնոյանին, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցից՝ Նովլետ Կարապետյանին եւ Լուսինե Ավետիսյանին, Ծովազարդի միջնակարգ դպրոցից՝ Նարինե Խաչատրյանին եւ Նելլի Անտոնյանին, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցից՝ Արմինե Գափոյանին, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ Լուսյա Հակոբյանին, Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցից՝ Գայանե Վարդանյանին, Սեւանի թիվ 2 հիմնական դպրոցից՝ Սուսաննա Մկրտչյանին, Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցից՝ Նունե Պետրոսյանին, Զովաբերի միջնակարգ դպրոցից՝ Արմենուհի Մելքոնյանին, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցից՝ Երանուհի Հունանյանին, Ծակքարի միջնակարգ դպրոցից՝ Սիլվա Մուրադյանին, Լիճքի միջնակարգ դպրոցից՝ Գոհար Գեւորգյանին, Սոթքի միջնակարգ դպրոցից՝ Մարգարիտ Հակոբյանին, Ծովակի միջնակարգ դպրոցից՝ Սուսան Սահակյանին, Շատջրեքի միջնակարգ դպրոցից՝ Երազիկ Աբրահամյանին, Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցից՝ Նովիկ Երիցյանին եւ Դրախտիկի միջնակարգ դպրոցից՝ Արարատ Մովսեսյանին:
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ ընտրվել են նաեւ «Մարզի լավագույն տնօրեն», «Մարզի լավագույն ուսուցիչ», «Մարզի լավագույն դաստիարակ» անվանակարգերի մրցույթների հաղթողները, ովքեր մասնակցել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը: Մարզի լավագույն տնօրեն է ճանաչվել Լիճքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանը, մարզի լավագույն ուսուցիչ՝ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անժելա Սիմոնյանը, մարզի լավագույն դաստիարակ՝ Սեւանի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ Նարինե Հովհաննիսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11