Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց և շնորհավորեց մարզի տարեցներին

01.10.2019

Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզում բնակվող 100 և103 տարեկան 9 անձանց՝ անձամբ շնորհավորելու և իր բարեմաղթանքի խոսքերը հղելու նրանց: Մեծահասակներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գնել Սանոսյանին՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ օրվա առթիվ դրամական միջոցներ տրամադրվեցին Կարմիրգյուղ համայնքից Ռոզիկ Թադևոսյանին, Լանջաղբյուր համայնքից՝ Սիրանուշ Նավոյանին, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից՝ Թագուշ Իսպիրյանին, Լճաշեն համայնքից՝ Փայլակ Գալստյանին, Ծովագյուղ համայնքից՝ Հայկանուշ Պողոսյանին, Զովաբեր համայնքից՝ Հեղուշ Հակոբյանին և Շողիկ Հակոբյանին, Ավազան համայնքից՝ Պայծառ Դավիդովային և Ծովինար համայնքից՝ Սահակ Թադևոսյանին:
Տարեցների միջազգային օրվա առթիվ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հղել է նաև իր շնորհավորական ուղերձը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48