Նորություններ

Մարզում կիրականացվի ՄԱԿ-ի «Կանանց տնտեսական գործունեության զարգացման» ծրագիրը 02.05.2019
Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գենդերային հավասարության և կանանց հզորացման ծրագրերի» ղեկավար Նատալյա Հարությունյանին և նույն ծրագրի « Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգող Ռուբինա Դևրիկյանին: Հանդիպման նպատակն էր՝ իրազեկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը և մարզի ղեկավարության հետ համատեղ մշակել համագործակցության եզրեր: Նատալյա Հարությունյանի տեղեկացմամբ՝ այժմ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գենդերային հավասարության և կանանց հզորացման ծրագրերի» շրջանակներում իրականացվում է չորս ծրագիր, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների առաջնորդությանը: Իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի մարզերում կատարվում են վերապատրաստումներ, աշխատանքներ են տարվում ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Աշխատավորի օրվա առթիվ 30.04.2019
Սիրելի հայրենակիցներ: Աշխատանքը հազարամյակներ ի վեր հայ մարդու համար եղել է այն գլխավոր ու հիմնական արժեքներից մեկը, որով նա հիմք է դրել հայրենաշինությանը, ընտանեկան ու հանրային բարեկեցության ապահովմանը: Պատմական ամեն մի աղետից հետո մեր ժողովուրդը միայն ստեղծարար աշխատանքով է վերագտել արարման իր ճանապարհը, ամոքել այդ աղետների պատճառած վերքերը: Լիահույս ենք, որ ամենօրյա աշխատանքի շնորհիվ Նոր Հայաստանում քաղաքացին կապրի լիարժեք բարօրության պայմաններում: Շնորհավորում եմ բոլորիս Աշխատավորի օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում բազմաշահառու խմբի ներկայացուցիչների հետ 30.04.2019
Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» կազմակերպության բազմաշահառու խմբի անդամները կազմակերպեցին հանդիպում, որի ընթացքում քննարկեցին մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհային մրցույթին տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացրած ծրագրային հայտերը: «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Հանդիպում-քնարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Ըստ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի համակարգողների՝ Գեղարքունիքի մարզից տուրիզմի զարգացման նպատակով ընտրվել է յոթ հայտ, որից նախագծային (համայնքային նախաձեռն

Մարզում մեկնարկել են ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքները 29.04.2019
Գեղարքունիքի մարզում սկսվել են միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, աշխատանքները նախատեսված է իրականացնել պետական բյուջեից հատկացված միջոցներով, ճանապարհների ձմեռային ու ամառային պահպանման ծախսերի հաշվին: ՀՀ Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության պատվիրատվությամբ նախատեսված է ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքներ իրականացնել միջպետական ու հանրապետական ճանապարհներին, 361 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքներ կիրականացվեն մարզային նշանակության 140 կիլոմետր երկարության ճանապարհներին:

Գեղարքունիքի մարզի համայնքներում տրվել է հրատապ ծրագրերի մեկնարկը 29.04.2019
ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի համապատասխան որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 13 համայնքներում սոցիալ-տնտեսական նշանակության հրատապ լուծում պահանջող 16 ծրագրերի իրականացման համար հատկացվել է 428 միլիոն 720 հազար դրամ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, նախատեսված 16 ծրագրերից 13-ի շինարարական մրցույթներն արդեն ավարտված են, հաղթողները հայտնի են, իսկ որոշ տեղերում արդեն տրված է շինարարական աշխատանքների մեկնարկը: Նորակերտի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման համար հատկացվել է 27 միլիոն 900 հազար դրամ: 1 միլիոն 500 հազար դրամ կազմել է Նորակերտի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Վարդաձորի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման համար հատկացվել է 16 միլիոն 500 հազար դրամ, 5 միլիոն 500 հազար դրամ կազմել է Վարդաձորի համայնքապետարանի համաֆինանսավորումը:Ներքին Գետաշենի

Գավառում մեկնարկեց ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունը 27.04.2019
ՀՀ Քաղաքացու տոնին նվիրված Գեղարքունիքի մարզային միջոցառումը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հանդիավորությամբ ու ծառատունկով մեկնարկեց ապրիլի 27-ի ժամը 10-ից, կենտրոնական հրապարակի տարածքում:Տոնակատարությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բոլոր համայնքների ղեկավարները, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների տնօրեններ ու աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ: «Օգտվելով առիթից՝ Քաղաքացու օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հատկապես Գեղարքունիքի մարզի բնակիչներին:Քանի որ այս տոնը մենք առաջին անգամ ենք նշում, որոշեցինք այս տարի այն կազմակերպել միայն մարզկենտրոնում՝ ...


