Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկա

14.06.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Կարմիրգյուղի գորգագործական ֆաբրիկայում դազգահի վրայից կտրեց նորագործ գորգը: Այն կատարվեց հունիսի 14-ին ֆաբրիկա արած աշխատանքային այցի ընթացքում: Գնել Սանոսյանը շրջայց կատարեց արտադրամասում , դիտարկեց դեռևս խորհրդային տարիներից պահպանված կառույցի պայմաններն ու հնարավորությունները, անմիջական զրույց ունեցավ գորգագործուհիների հետ՝ հուսալով, որ հնուց եկած արհեստը ոչ միայն պահպանում են, այլ նաեւ փոխանցում երիտասարդ սերնդին: «Ուրախ եմ, որ տեսնում եմ մարդկանց, ովքեր այս բարդ ժամանակահատվածում այս հաճելի աշխատանքով են զբաղված: Գորգագործությունը արհեստ է, որի ընթացքում ստեղծած աշխատանքի կրկնությունը չի կարող լինել: Իսկ սա նշանակում է, որ դուք ամեն անգամ ստեղծում եք նորն ու գեղեցիկը: Կեցցեք, որ այս հին ու հետաքրքիր մասնագիտությունը նորովի պահում եք: Այստեղ իրականացվելիք գաղափարները ինձ դուր են գալիս, և մենք էլ մեր հերթին կտեսնենք, թե ինչ ծրագրերի միջոցով կարող ենք օգտակար լինել այս կառույցին: Ֆաբրիկայի զարգացումը իր նպաստը կբերի համայնքում գորգագործության և տուրիզմի զարգացմանը»,- նշեց Գնել Սանոսյանը:
Կարմիրգյուղի գորգագործահան ֆաբրիկան աշխատում է «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրատվությամբ: Արտադրամասի 16 գորգագործուհիներն զբաղեցնում են 4 դազգահ: Կառույցն ունի հիմնանորոգման անհրաժեշտություն: «Եթե գորգերի պատվերների քանակն ավելանա, մենք հնարավորություն ունենք արտադրամասն ընդլայնելու և բանվորների թիվն ավելացնելու», - նշեց ֆաբրիկայի փոխտնօրեն Հայկ Ենգոյանը: Կարմիրգյուղի համայնքի ղեկավարի և ֆաբրիկայի փոխտնօրենի ուղեկցությամբ մարզպետ Գնել Սանոսյանը եղավ նաև ֆաբրիկայի տարածքում տեղակայված սրբիչի արտադրամասում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-24 17:53:22