Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկում` Գեղարքունիքի մարզի 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի վերաբերյալ

10.06.2019

Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2019 թվական մարտի 22-ի « Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N289-Ա որոշումից բխող հանձնարարականը, հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպվեց հանրային քննարկում Գեղարքունիքի մարզպետարանի 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի , ներառյալ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի , ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը,այլ պաշտոնյաներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՔՀԿ ներկայացուցիչներ: Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը մանրամասնորեն ներկայացրեց միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված ոլորտներն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, անդրադառնալով 2019 թվականի հաստատված բյուջեին և բյուջետային հայտին,2020 թվականի հայտի տարբերությանը 2019 թվականի հաստատվածի նկատմամբ, և հայտի տարբերությանը 2018 թվականի փաստացի կատարողականի նկատմամբ: Բանախոսը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:
ՀՀԳեղարքունիքի մարզպետարանի 2020-2022թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթը տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում՝ http://gegharkunik.mtad.am/sss/ հղումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59