Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ Վաստակավոր նկարչին

14.06.2019

Հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանին: Նկարիչը մազպետին ներկայացրեց տարիներ առաջ մտհղացած իր գաղափարը, որով նախատեսում է մարզում կառուցել ցուցասրահ: «Կառույցի առկայությունը մշակութային ակտիվություն կմտցնի տեղացիների կյանքում, կկազմակերպվեն բովանդակային միջոցառումներ, ճանաչված նկարիչները հնարավորություն կունենան՝ ցուցադրելու իրենց աշխատանքները: Այն իր նպաստը կունենա նաև տուրիզմի զարգացման ոլորտում: Նախագծի իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ տարիներ առաջ «Սևան » ԱՊ տարածքից հատկացվել է 1 հեկտար հողատարածք: Այստեղ նախ հարկավոր է լուծել ենթակառուցվածքների խնդիրը, ապա մտածել ներդրումների և շինարարական աշխատանքներ իրականացնելու մասին»,-իր խոսքում նշեց Հաղթանակ Շահումյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց նախաձեռնությունը, կարևորելով նման շինության ստեղծումը մարզի տարածքում: «Ես շատ հաճախ եմ խոսում մարզում մշակութային կյանքի աշխուժացման և զարգացման մասին:Մենք դրա կարիքը շատ ունենք: Ցուցասրահի կառուցման գաղափարը դրա իրականացման մի մասնիկը կարող է լինել: Այս գաղափարում կարևորում եմ նաև մի քանի ցանկությունների համատեղումը. մշակութային օջախի ստեղծում, մշակութային կյանքի աշխաուժացում և տուրիզմի զարգացման համար գրավիչ պայմանների ստեղծում: Մենք «Սևան» ԱՊ-ի հետ կքննարկենք տարածքի վարձակալության ժամկետի երկարաձգման հարցը և կդիտարկենք հատկացված տարածքի հետ կապված խնդիրները, որպեսզի հնարավորության դեպքում փորձենք աջակցել ծրագրի կյանքի կոչմանը» -, նշեց Գեղարքունիքի մարզպետը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50