Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի 15 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլի փոքր խաղադաշտեր

11.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված միջոցներով Գեղարքունիքի մարզի 1 քաղաքային եւ 14 գյուղական համայնքներում այս տարվա ընթացքում կկառուցվեն ու շահագործման կհանձնվեն ֆուտբոլային փոքր խաղադաշտեր՝ արհեստական խոտածածկերով ու ցանկապատ վիճակում : Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը, ֆուտբոլի փոքր խաղադաշտերը կառուցվելու են Ճամբարակ քաղաքում, Լճաշեն, Հայրավանք, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Ծովագյուղ, Գեղհովիտ, Երանոս, Աստղաձոր, Լիճք, Արծվանիստ, Նորատուս, Մեծ Մասրիկ, Ակունք, Ծովակ գյուղերում: Կառուցվող խաղադաշտերն ունենալու են 42 մետր երկարություն եւ 22 մետր լայնություն: Դրանք ունենալու են ցանկապատ ու արհեստական խոտածածկ: «Հողհատկացման պայմանագրերն արդեն կնքված են, այժմ շինթույլտվություն ստանալու փուլն է ընթանում: Այսօրվա դրությամբ շինթույլտվություն արդեն ունեն Ճամբարակ եւ Լճաշեն համայնքները, որտեղ առաջիկա օրերին կարող է սկսվել շինարարությունը»,-ներկայացրեց Մարատ Ղուրշուդյանը: Իսկ ընդհանրապես բոլոր 15 համայնքներում ֆուտբոլի փոքր խաղադաշտերը կառուցվելու եւ շահագործման են հանձնվելու այս տարվա ընթացքում՝ մանկապատանեկան ֆուտբոլին զարկ տալու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59