Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի hինգ դպրոցներում նոր ուսումնական տարվանից կգործեն նախակրթարաններ

14.06.2019

Գեղարքունիքի մարզի հանրակրթական հինգ դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա սկզբից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն-համայնքներ համագործակցությամբ կգործեն նախակրթարաններ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկում նախակրթարաններ կբացվեն Գավառի թիվ 8, Մարտունու թիվ 2, Նորաշենի հիմնական, Զոլաքարի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում: Զոլաքարի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ, Մարտունու թիվ 2 եւ Գավառի թիվ 8 հիմնական դպրոցներում նախակրթարանները կբացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության §Կրթական ծրագրերի կենտրոն-ԾԻԳ» պետական հիմնարկի ֆինանսական միջոցներով եւ համայնքապետարանների համաֆինանսավորմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով: Նորաշենի հիմնական դպրոցում ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվելու է §Կրթական ծրագրերի կենտրոն-ԾԻԳ» պետական հիմնարկի միջոցներով՝ առանց համայնքապետարանի ներդրման: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են ու կավարտվեն օգոստոսի ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59