Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղհովիտ և Ծովասար համայնքների վերընտրված ղեկավարներին

18.06.2019

Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց 2019 թվականի հունիսի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վերընտրված Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանին և Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանին: Մարզպետը շնորհավորեց նրանց՝ համայնքի ղեկավարի պարտականությունները կրկին ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներով լի աշխատանք և հաջողություններ: « Անկախ այն հանգամանքից, որ դուք առաջին անգամ չեք ընտրվում համայնքի ղեկավարի պաշտոնում, պետք է վերագնահատեք ձեր նախորդ ընտրաշրջանի աշխատանքային ուղին, վեր հանեք արված և չարված աշխատանքները և հետամուտ լինեք՝ բաց թողածը լրացնելու: Երկու համայնքում էլ այս տարի սուբվենցիոն կարևոր ծրագրեր են իրականացվում: Պետք է ուշադրություն դարձնեք դրանց ընթացքին, որպեսզի և՛ պետության, և՛ ձեր ղեկավարած համայնքների կողմից կատարված ֆինանսական հատկացումները արդյունավետ կերպով ծառայեն իրենց նպատակին»,- նշեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը համայնքների ղեկավարների հետ քննարկեց նաև ճանապարհաշինական, ենթակառուցվածքների զարգացման, հրատապ լուծում պահանջող և համայնքային նշանակության այլ խնդիրներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11