Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի դռներն արդեն բաց են

Վարդենիս համայնքի Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի դռներն արդեն բաց են 23.09.2025

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Վարդենիս համայնքի Բանավան թաղամասում նորակառույց մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Վազգեն Ալթունյանը և Արգենտինայի տեղական մարմնի ատենապետ Ալեխանդրո Կալպակյանը։ Մանկապարտեզի կառուցումն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ՝ 172 միլիոն դրամ արժողությամբ՝ տեր և տիկին Սարգիս և Հայկուհի Մառանճեանների հովանավորությամբ։ Մանկապարտեզը նախատեսված է 50 սանի համար, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափորոշիչներին։․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 22.09.2025

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ բնակավարի բնակչությանը, որ ս/թ սեպտեմբերի 23-ին ժամը 13։30-14։30-ի սահմաններում բնակավայրում ուսումնական նպատակով փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Խնդրվում է խուճապի չմատնվել։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքը Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքը Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ 21.09.2025

Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենապատվավոր էջերից մեկն է․ այն օրն է, երբ հաստատվեց Հայաստանի անկախ պետականությունը և մեր դարավոր ազատատենչ կամքը վերածվեց իրականության։ Այս օրը խորհրդանշում է ազգային միասնությունը, արժանապատվությունը և մեր պետության նկատմամբ պատասխանատվությունը։ Անկախությունը ոչ միայն պատմական նվաճում է, այլև՝ մշտապես պահպանվող ու պաշտպանվող արժեք, որն ամեն մեկս կոչված ենք ամրապնդելու մեր աշխատանքով, հավատով և միասնականությամբ։ Թո՛ղ սեպտեմբերի 21-ը դառնա նոր առիթ վերագնահատելու մեր անցած ուղին, ոգևորվելու հաջողություններով և համախմբվելու՝ դիմագրավելու ժամանակի մարտահրավերները։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, անվտանգություն և բարօրություն մեր հայրենիքին ու ժողովրդին։ Փա՛ռք ազատ և անկախ Հայաստանին։

Հերքում

Հերքում 19.09.2025

Երեկ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ նշվում է, թե իբր ուսումնական հաստատությունում պատուհանից դուրս են նետվում դասագրքեր։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Տեսանյութը սխալ մեկնաբանության արդյունք է։ Իրականում կազմակերպվել է բնապահպանական միջոցառում՝ թղթի թափոնների հավաք, որի շրջանակում հավաքվել են միայն օգտագործված թղթեր, հին տետրեր և ամսագրեր։ Դասագրքեր չեն վնասվել և չեն նետվել։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ քննարկվում է պատասխանատուներին կարգապահական տույժի ենթարկելու հարցը՝ թափոնների տեղափոխման գործընթացը ոչ պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և վստահել միայն ճշգրիտ ու պաշտոնական տեղեկատվությանը։

Գեղարքունիքի մարզում անցկացվել է առողջ ապրելակերպին նվիրված իրազեկման արշավ

Գեղարքունիքի մարզում անցկացվել է առողջ ապրելակերպին նվիրված իրազեկման արշավ 19.09.2025

Առողջապահության նախարարության «Հանրային առողջության պահպանման» ծրագրի «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակում սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում անցկացվել է հանրային իրազեկման արշավ, որի նպատակն է զերծ մնալ վնասակար սովորություններից, հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։ Գավառում միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության և կրթության նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջոցով։ Նախաձեռնությանը միացել են «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը և «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը»։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը, այլ պաշտոնյաներ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան գրասենյակի և մի շարք ԶԼՄ- ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան գրասենյակի և մի շարք ԶԼՄ- ներկայացուցիչների հետ 19.09.2025

Սեպտեմբերի 18-19-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողական շրջայցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների և ներկայացրել մարզում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հանդիպմանը մասնակցում էին հետևյալ լրատվամիջոցների լրագրողները՝ Հանրային ռադիո, Արմինֆո, Հետք, Հ2, Առավոտ, Սիվիլնեթ, Ռեգիոնս Թիվի Գյումրի։ Քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք ոլորտային և ռազմավարական հարցեր, այդ թվում՝ • դպրոցաշինություն, • ճանապարհաշինություն, • ենթակառուցվածքների զարգացում, • մարզային տրանսպորտի կազմակերպում, • գյուղատնտեսության խթանում, • սահմանային և անվտանգային խնդիրներ, • աշխատատեղերի ստեղծում և միգրացիոն միտումներ։ Մարզպետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ ընդգծելով նման այցելությունների և անմիջական շփումների կարևորությունը՝ մարզերում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու և իրատեսական պատկերացում կազմելու տեսանկյունից։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 16:46:44