Նորություններ
Վերանորոգվում է Ծովագյուղի մանկապարտեզը
20.05.2026
Ծովագյուղ բնակավայրում մեկնարկել և շարունակվում են մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 171 միլիոն 240 հազար դրամ ։
Ծրագրին զուգահեռ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում է նաև մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման և կահավորման աշխատանքներ։
Արդյունքում Ծովագյուղի երեխաները կունենան ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզ։










