Նորություններ

Վերանորոգվում է Հայրավանքի միջնակարգ դպրոցի շենքը 22.05.2026
Ավարտական փուլում են Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և պետական ֆինանսավորմամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 296 միլիոն 600 հազար դրամ։ Վերանորոգված դպրոցը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախատեսվում է նաև բակային տարածքի ասֆալտապատում և ֆուտբոլի դաշտի վերանորոգում՝ ստեղծելով առավել հարմարավետ ու բարեկարգ կրթական միջավայր։
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 73 միլիոն 470․4 հազար դրամ՝ որից 31 միլիոն 719․0 հազար դրամը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքների իրականացման համար։ 30 միլիոն 872.4 հազար դրամը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցման աշխատանքների իրականացման համար։ 10 միլիոն 879.0 հազար դրամը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տ․ Մեծի 4 վթարված շենքի բնակիչների համար 01․06․2026 թվականի դրությամբ կատարված և կատարվելիք ծախսերի փոխհատուցման համար։

Ուրախալի նորություն Գեղարքունիքի դպրոցների համար 21.05.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել 32 միլիոն 487 հազար 400 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով։ Ծրագրի շրջանակում մարզագույքով կհամալրվեն հետևյալ կրթօջախները․ Ճամբարակի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոց Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց Գավառի Մ․ Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց Լճափի միջնակարգ դպրոց Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոց

Փոքր Մասրիկում կրթահամալիր է կառուցվում 21.05.2026
Փոքր Մասրիկ բնակավայրում շարունակվում են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 159 միլիոն դրամ։ Կրթահամալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից։ Նոր համալիրը նախատեսված է 144 սանի համար և ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախատեսվում է կրթահամալիրի կառուցումն ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում՝ ապահովելով Փոքր Մասրիկի երեխաների համար անվտանգ, հարմարավետ և ժամանակակից կրթական միջավայր։

Վերանորոգվում է Ծովագյուղի մանկապարտեզը 20.05.2026
Ծովագյուղ բնակավայրում մեկնարկել և շարունակվում են մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 171 միլիոն 240 հազար դրամ ։ Ծրագրին զուգահեռ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում է նաև մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման և կահավորման աշխատանքներ։ Արդյունքում Ծովագյուղի երեխաները կունենան ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզ։

Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի շինարարությունը կավարտվի այս տարվա նոյեմբեր ամսին 19.05.2026
Շարունակվում են Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և պետական ֆինանսավորմամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 276 միլիոն դրամ։ Նոր դպրոցը կառուցվում է նախկին շենքի տեղում՝ 450 աշակերտական տեղով։ Նախագծով նախատեսվում է կառուցել յոթ մասնաշենքից բաղկացած, արդի չափորոշիչներին համապատասխան դպրոց՝ ապահովված նոր գույքով և ժամանակակից պայմաններով։ Ծրագրի ավարտը նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 30-ին։


