Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Հայոց բանակ ճանապարհվեցին ճամբարակցի նորակոչիկները

Հայոց բանակ ճանապարհվեցին ճամբարակցի նորակոչիկները 17.01.2019

Գեղարքունիքի մարզային զիվորական կոմիսարիատի Ճամբարակի տարածքային բաժանմունքից հունվարի 17–ին հանդիսավոր կերպով Հայոց բանակ մեկնեց 2019 թվականի ձմեռային զորակոչի ենթակա ճամբարակցի նորակոչիկների առաջին խումբը: Նորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու և զինվորական ծառայության ճանապարհելու նպատակով զինկոմիսարիատի Ճամբարակի բաժանմունք էին այցելել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատի, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ ու հարազատներ: Գրանցումից և բուժզննությունից հետո զինկոմիսարիատի բակում նորակոչիկներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը «Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք համալրում եք Հայոց բանակի շարքերը և զինվորագրվելու եք մեր հայրենքիքի սահմանների պաշտպանությանը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն առաջին հերթին անցնի խաղաղ պայմաններում, իսկ դուք տուն վերադառնաք փառքով ու պատվով: Հարգարժան ծնողներ, ձեզ...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի  նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը 16.01.2019

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի պետ Անդրանիկ Գյուլբեկյանը, Սեւանի բաժնի պետ Արմեն Վարդանյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը: Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացքի մասին, հավաստելով, որ մեկնարկած զորակոչն ընթանում է մշակված կանոնակարգին համապատասխան, առանց խոչընդոտների, միաժամանակ առկա է անհրաժեշտ մարդկային ռեսուրսը՝ մարզին տրված պլանային առաջադրանքի կատարման համար: Քննարկվեցին զորակոչի ենթակա երիտասարդներին օրենքով սահմանված կարգով տարկետում տալու մասին եւ մի շարք այլ ...

Տեղեկացում 16.01.2019

Սույն թվականի հունվարի 22-ին, ժամը 17:00-ին Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի ավագանու աշխատասենյակում կանցկացվի համայնքի ավագանու առաջին նիստը: Օրակարգում՝

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2019 թվականի  աշխատանքային առաջին շաբաթվա ամփոփ պատկերը /08.01.-12.01.2019թ/

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2019 թվականի աշխատանքային առաջին շաբաթվա ամփոփ պատկերը /08.01.-12.01.2019թ/ 15.01.2019

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատում մասնակցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին փուլի արարողությանը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին Մարտունու տարածքի նորակոչիկները: Բանակ ճանապարհելու արարողությունը կազմակերպվեց Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ, ի թիվս այլ արարողությունների, մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց նորակոչիկների ծնողներին և բարեմաղթանքի խոսքեր հղեց նրանց զավակներին: «Սիրելի նորակոչիկներ, ամենակարևորը, որ ցանկանամ եմ ձեզ, ծառայեք միայն և միայն խաղաղ պայմաններում: Առաջիկա երկու տարիների ընթացքում դուք եք իրականացնելու մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, խորապես համոզված եմ, կատարելու եք պատվով և փառքով տուն եք վերադառնալու: Սիրելի ծնողներ, խորապես շնորհակալ ենք ձեզանից՝ Հայոց բանակի քաջ զինվորներին արժանի փոխարինողներ ծնելու, սնելու և դաստիարակելու համար: Բարի ծառայություն ու բարի...

Շախմատի  հերթական հուշամրցաշար Մարտունու տարածաշրջանում

Շախմատի հերթական հուշամրցաշար Մարտունու տարածաշրջանում 14.01.2019

Հունվարի 10-11-ին Մարտունի համայնքի մշակույթի տանը կայացավ շախմատի հուշամրցաշար, որը նվիրված էր Ծակքար համայնքի բնակիչներ, շախմատային կյանքում ճանաչում և հաջողություններ ունեցած Հակոբ Հակոբյանի, Շալիկո Հակոբյանի և Գագիկ Համբարձումյանի հիշատակին: Հուշամրցաշարի նախաձեռնության և իրականացման հեղինակը արտերում բնակվող, ծնունդով ծակքարեցի, բարերար Արծրուն Հակոբյանն էր, ով արդեն շախմատի 27-րդ մրցաշարն է կազմակերպում իր հարազատների հիշատակին: Ամեն տարի այս մրցաշարին մասնակցում են Մարտունու տարածաշրջանի տարբեր համայնքներից: Այս տարի մասնակիցների թիվը գերազանցում էր 20-ը: Այս տարի մրցաշարը կայացավ երկու տարիքային խմբերի միջև. կրտսեր տարիքային խմբում ընդգրկված էին մինչև 15, իսկ 15-ից բարձրը՝ ավագ խմբում: Մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած շախմատիստները խրարուսվեցին հովանավոր Արծրուն Հակոբյանի կողմից սահմանված դիպլոմներով և հուշանվերներով: Մրցաշարին, ի թիվս այլ հյուրերի, մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը...

Բանակ մեկնեցին  նաև Սևանի տարածաշրջանի  նորակոչիկները

Բանակ մեկնեցին նաև Սևանի տարածաշրջանի նորակոչիկները 14.01.2019

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատի Սևանի տարածքային բաժանմունքից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց Հայոց բանակ: Նույն օրը նորակոչիկների երկրորդ խումբը բանակ ճանապարհվեց Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսարիատի Գավառի տարածքային բաժանմունքից: Սևանի տարածքային բաժանմունքում բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, տարածաշրջանի ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Արարողության ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալը շնորհավորեց նորակոչիկներին ու բարի ճանապարհ մաղթեց նրանց, վստահեցնելով, որ նույն տոնական տրամադրությամբ էլ պատրաստ են դիմավորելու նրանց: Անուշավան Ղազարյանը շնորհավորեց նաև նորակոչիկների ծնողներին ու հարազատներին, նշելով, որ զավակին բանակ ճանապարհելը դա հպարտություն է, քանի որ նրանց է վստահվում հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Իր խոսքում մարզպետի տեղակալը նաև նշեց, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-13 17:49:56