Նորություններ

Հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մանակցեց նաեւ Վարդենիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Անատոլի Գոգոտինը, միայն Սոթքի ոսկու հանքավայրում 2019 թվականի հունվարի դրությամբ աշխատում են 752 հոգի, ովքեր հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի համայնքների բնակիչներ են: Նրանց միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 307 հազար դրամ: Ըստ գլխավոր տնօրենի՝ ընկերությունը, որը Հայաստանում համարվում է չորրոդ խոշոր հարկատուն, ոչ միայն ժամանակին ու անթերի կատարում է իր հարկային պարտավորությունները, այլ նաեւ իրականացնում է սոցիալական աջակցության ու մշակութային նշանակության ծրագրեր՝ համագործակցելով իշխանության պետական ...

Գնել Սանոսյանը լսեց Վարդենիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տարեկան հաշվետվությունը 22.01.2019
Ելնելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ կայացած խորհրդակցության համապատասխան հանձնարարականից` Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզի բոլոր համայնքների ղեկավարները հունվար ամսվա ընթացքում, ըստ մարզպետարանում կազմված ժամանակացույցի, իրենց համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի շրջանակում հաշվետվություն են ներկայացնում 2018 թվականի բյուջեների ծախսային մասի վերաբերյալ: Հաշվետվություններն անցնում են Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Հունվարի 22-ին Վարդենիսի քաղաքապետարանում ավագանու անդամների և համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների մասնակցությամբ Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանը ներկայացրեց հաշվետվություն 2018 թվականին տեղական բյուջեի ծախսային մասի, համայնքում կատարած աշխատանքների, գրանցած հաջողությունների, ձեռքբերումների ...
Համայնքների հաշվետվությունների ժամանակացույց 21.01.2019
Համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի շրջանակներում համայնքների ղեկավարները 2019 թվականին ներկայացնում են հաշվետվություն՝ 2018 թվականի ընթացքում համայնքների բյուջեներից կատարված ծախսերի վերաբերյալ: Ներկայացված հաշվետվությունը կարող են լսել համայնքների բնակիչները: Հաշվետվությունների ժամանակացույցին բնակիչները կարող են տեղեկանալ սույն հրապարակումից ...

«Կամրջակ» ՍԲՀԿ-ն նախատեսել է կարտոֆիլի սերմացու տրամադրել մարզի կարիքավոր ընտանիքներին 21.01.2019
Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Գորիսին և «Ագրոբիզնես» ՍՊԸ տնօրեն Արմեն Ստեփանյանին: Ինչպես նշեցին կազմակերպությունների ղեկավարները, իրենք համատեղ նախատեսել են մարզում կյանքի կոչել մի ծրագիր, որի հիմքում ընկած է կարիքավոր ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գաղափարը: Ծրագրի պատասխանատուները նպատակ ունեն՝ մարզպետարանի աջակցությամբ ձեռք բերել մարզի կարիքավոր ընտանիքների ցանկ, որի հիման վրա էլ այս գարնանը անվճար հիմունքներով նրանց կտրամադրվի նախատեսված 130-140 տոննա կարտոֆիլի սերմացուն: Գնել Սանոսյանը ողջունեց ներկայացրած գաղափարը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել և հետևողական լինել դրա կյանքի կոչմանը՝ սկսած ցուցակագրումից մինչև բերքահավաք և դրա իրացում: «Ես ևս ցանկանում եմ սերտ համագործակցություն ծավալել նշված ծրագրի իրականացման ...

Տեղեկացում 21.01.2019
2019 թվականի հունվարի 23-ին, ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կամփոփի իր աշխատանքային գործունեության 100 օրը: ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն ազատ է: Հասցեն՝ Ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչություն 18.01.2019
Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչություն:Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետը մարզպետին ներկայացրեց ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ անձնակազմին, կառուցվածքը, աշխատանքային պայմանները եւ տեխնիկական հագեցվածությունը: Ըստ վարչության պետի զեկուցման՝ վարչության բոլոր ստորաբաժանումները կատարում են շուրջօրյա ծառայություն, հիմնականում ապահովված են տեխնիկական միջոցներով ու կադրերով, իսկ աշխատանքային որոշ պայմանների բարելավման նպատակով վարչական շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Մարզպետը ծանոթացավ նաեւ համակարգի համար առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին, զրուցեց սպայական անձնակազմի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցների...