Նորություններ

Դդմաշենում հիմնվում է ինտենսիվ մեծածավալ այգի 25.02.2019
Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Դդմաշեն համայնքի վարչական տարածք՝ ինտենսիվ այգու հիմնման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղում ներկայացրեց ինտենիսվ այգու հիմնման ծրագիրն իրականացնող «Գրին Ֆարմեր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Կոծինյանը, ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականի ապրիլ ամսից: 30 հեկտարի վրա անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել հակակարկտային ցանցեր: Ծառատունկը կիրականացվի այս տարվա ապրիլ ամսին:Ծառատնկման աշխատանքների ավարտից հետո ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված ներդրումը կազմելու է շուրջ 2 միլիարդ դրամ: « Նախատեսված է տնկել ու խնամել 110 հազար խնձորի ծառ՝ 3 տեսակով: Ինտենսիվ այգուն կից հիմնվում է սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա 12-14 ամիս ժամկետով պահպանել մոտ 4 հազար տոննա բերք: Սառնարանային տնտեսության ստեղծման նախագծի իրականացման համար կներդրվի 2,2 միլիարդ դրամ: Ինտենսիվ այգու շինարարությունն իրականացրել է «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ն՝ ապահովելով մոտ 50-60 աշխատատեղ: Ինտենսիվ այգու գործարկման...

Ընթացքի մեջ են «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները 25.02.2019
Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում- քննարկում 2019 թվականի ապրիլի 19-ին կայանալիք « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզից անհատ ձեռներեցներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, նորարարական գաղափարներ ունեցող անձինք: Քննարկումն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետ, « Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի անցկացման մարզային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Մարզպետը ողջունեց և շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին, վստահեցնելով, որ պետություն - մասնավոր հատված կապն ու համագործակցությունը ավելի ադյունավետ կդարձնի համաժողովի աշխատանքները և մարզը ավելի ներկայանալի կդարձնի ներդրողների համար...

Մարտունի քաղաքում կկառուցվի արդիականացված գրադարան 22.02.2019
Փետրվարի 22-ին Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կայացավ «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնած «Լուսե տանիք» ծրագրի նախագծի ներկայացումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի, « Երեւան իմ սեր», «Իմ քայլը» հիմնադրամների ներկայացուցիչներ, ընթերցասերներ: Ինչպես բացման խոսքում ներկայացրեց «Արտիսիմո» ՀԿ համահիմնադիր Էկա Հորստկան, «Լուսե տանիքը» Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներով, որոնք հասանելի կլինեն նաեւ տարբեր կարողություններով անձանց ու գրավիչ՝ զբոսաշրջիկների համար: «Նախագիծը հետեւելու է հնի պահպանման ու նորի ստեղծման սկզբունքին եւ նպատակ ունի՝ բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը ...

Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց Գավառի երաժշտական դպրոցում կայացած համերգին 21.02.2019
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը փետրվարի 20-ին մասնակցեցին Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված համերգին: Համերգի ընթացքում ներկայացվեց երաժշտության դերն ու նշանակությունը մարդու կյանքում: Առանձին- առանձին ներկայացվեցին երաժշտական գործիքների մասին տեղեկություններ և այս գործիքներով հնչեցին համաշխարհային գործեր, որոնք լավագույնս ներկայացվեցին դպրոցի մանկավարժների և աշակերտների մատուցմամբ: Համերգի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մասնավորապես նշեց, որ տպավորված է համերգով, սակայն շատ ափսոսում է, որ երաժշտական դպրոցի շենքային ու գույքային պայմանները բավարար չեն և չեն համապատասխանում սահմանված չափանիշներին: Մարզպետը հավելեց նաև, որ կարվի հնարավոր ամենը, դպրոցի հիմնանորոգումը շուտափույթ կազմակերպելու համար և այս դպրոցի մանկավարժներն ու աշակերտները հնարավորություն կունենան առավել հարմարավետ պայմաններում կազմակերպել դասապրոցեսը:

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավարը մարզպետին ներկայացրեց կազմակերպության աջակցությամբ մարզում իրականացվող սոցիալական և երիտասարդական ծրագրերի ընթացքը, դրանց ուղղությամբ նախատեսվող զարգացումներն ու հեռանկարները: Ներկայացնելով կազմակերպության հովանավորությամբ մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին 7 օրյա հանգստի ճամբարներ ուղարկելու ծրագրի վերաբերյալ մանրամասներ՝ Վարազդատ Սարգսյանը նշեց, որ կազմակերպությունն ամեն տարի հովանավորում է մարզի ավելի քան 400 երեխայի: Սակայն եթե մարզպետարանի աջակցությամբ հնարավոր լինի հոգալ ճամբար մեկնողների տրանսպորտային ծախսերը, «Վորլդ Վիժն»-ը ...

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մարզպետարանի կրթության բաժնի նախաձեռնությամբ քննարկվեց դպրոց հաճախելուց խուսափող երեխաների հաճախելիությունն ապահովելու խնդիրը: Քննարկմանը մասնակցեցին Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Արաքսյա Վարդանյանը, նույն դպրոցի մանկավարժներ, ՀՀ Ոստիկանության Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, Գավառի քաղաքապետարանի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակի ներկայացուցիչներ, դպրոց հաճախելուց խուսափող երկու եղբայրների մայրը: Քննարկումը կազմակերպվել էր Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի գրության հիման վրա, որում նա տեղեկացնում է դպրոցի երեք աշակերտների կողմից դպրոց հաճախելուց խուսափելու փաստի մասին: «Մենք անընդհատ աշխատում ենք այդ երեխաների ու նրանց ծնողների հետ, ոչ միայն զգուշացնում, այլ նաև ...