Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա առթիվ

21.06.2019

Հարգելի բուժաշխատողներ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Տոնական այս օրը լրացուցիչ առիթ է, որ, ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով, ևս մեկ անգամ արժևորվի հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը:
Ու չնայած համակարգում շատ անելիքներ կան, այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ բոլորս միասնական ջանքերով համակարգը հաստատուն քայլերով տանում ենք բարեփոխումների ճանապարհով:
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում:

Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59