Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց ուժային եռամարտի մրցանակակիրներին

20.06.2019

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց 2019 թվականի մայիս ամսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի 2019 թվականի աշխարհի 19-րդ առաջնությունում Հայաստանի Հավաքականի կազմում Գեղարքունիքի մարզը ներկայացրած եւ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին: Մրցանակակիր 13 մարզիկներից 2-ը՝ Հայրավանք համայնքից Նվեր Հովհաննիսյանը և Ալբերտ Դադիկյանը, արժանացել են առաջին մրցանակի և գրանցել ռեկորդային ցուցանիշներ: Նույն համայնքը ներկայացնող Ջիվան Հովհաննիսյանը, Վահան Բուդաղյանը, Վահե Բուդաղյանը , Խաչիկ Թադևոսյանը, Մեսրոպ Հովսեփյանը, Խորեն Հարությունյանը, Արման Հայրապետյանը, Գավառից՝ Գևորգ Աֆրիկյանը, Սևանից՝ Վարազդատ Հակոբյանը և Սամվել Հունանյանը, ևս արժանացել են առաջին մրցանակի, իսկ Հայրավանքից Արշակ Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը:
Գնել Սանոսյանը շնորհավորեց հաղթողներին, հույս հայտնելով, որ պատանի մարզիկները հետագայում հաջողություններ կգրանցեն նաև հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում: «Ձեր հաջողությունը ուրախություն է պատճառում նաև ողջ մարզին և Հանրապետությանը: Գրանցած արդյունքի համար շնորհակալություն ենք հայտնում նաև ձեր մարզիկներին և ուժային եռամարտի ֆեդերացիային:Մենք էլ պատրաստ ենք մեր հնարավորության սահմաններում աջակից լինել ձեզ՝ այլ մրցաշարերում մասնակցություն ունենալու հարցում», - նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Գեղարքունիքի մարզի մարզիկներին աջակցելու և քաջալերելու համար ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անունից Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց Հայաստանում ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանում ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանին:
Հանդիպման ավարտին պատանի մարզիկները և մարզիչները Գեղարքունիքի մարզպետի հետ կիսվեցին խաղերի արդյունքում ունեցած տպավորություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50