Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում ստորագրվեց երեխայի պաշտպանության համակարգին ուղղված համագործակցության հուշագիր

20.06.2019

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Գեղարքունիքի մարզպետարանի,Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» հասարակական կազմակերպության և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմի միջև՝ «ՀԻՄԱ հանրային միջոցները՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգի զարգացմանը: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս մարզպետ Գնել Սանոսյանի, «Աստղացոլք» ՀԿ-ն, ի դեմս նախագահ Իրինա Հովհաննիսյանի, մի կողմից, Պլատֆորմը, ի դեմս Սուրեն Մաղաքյանի, հուշագրի կնքմամբ հաստատեցին, որ պատրաստ են համատեղ ուժերով նպաստել մարզում երեխայի պաշտպանության համակարգի զարգացմանը։ Կողմերը համաձայնության եկան՝ համագործակցել Գեղարքունիքի մարզում կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, նպաստել երեխայակենտրոն համայնքային կայուն զարգացմանը և խնամքի մոդելների կիրառմանն ու առաջխաղացմանը, երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ներգրավել ՏԻՄ մարմիններին, նպաստել Գեղարքունիքի մարզում գործող երեխայի խնամքի հաստատությունների կայունության ապահովմանը, խթանել մարզում նոր ստեղծվող համայնքային խնամքի և զարգացման կենտրոնների ստեղծմանը, աջակցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության և տեղական ՀԿ-ների միջև կապերի զարգացմանն ու երեխայի համայնքային խնամքի պետական աջակցության ծավալների մեծացմանը և փոխանակվել երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվությամբ՝ փորձելով ապահովել ֆինանսավորում միջազգային և տեղական դոնոր կազմակերպություններից։ Կողմերը պարտավորվեցին համագործակցության ընթացքում ապահովել փոխադարձ աջակցություն համատեղ նախատեսված միջոցառումների և գործողությունների կազմակերպման ընթացքում՝ կարիքի դեպքում ապահովելով այդ միջոցառումների և գործողությունների շարունակականությունը։
«Կարծում եմ, որ մեր համատեղ ջանքերը կտան բավարար արդյունքներ՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների պաշտպանությունը, խնամքը, կրթությունը բավարար չափով կազմակերպելու եւ առաջ տանելու, պետության ու հանրության, միջազգային կառույցների ուշադրությունը ոլորտում առկա խնդիրներին սեւեռելու ու մասնակից դարձնելու տեսանկյունից: Այնպես որ, մենք այսօր շատ կարեւոր փաստաթուղթ ստորագրեցինք, որը կյանքի կկոչենք միասնական ջանքերով»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11