Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները 20.08.2020

Օգոստոսի երկրորդ կեսից արդեն ընթանում են են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 14,5 կլիոմետր, որից շուրջ 6 կիլոմետրը՝ բնակավայրերի ներսում: Ասֆալբետոնյա շերտի տեղադրման մակերեսն ընդգրկելու է շուրջ 68 հազար քառակուսի մետր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 224 միլիոն 800 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն: «Նախատեսվում է իրականացնել ճանապարհի հիմքի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման համակարգի,բնակավայրերում՝ մայթերի կառուցման, կահավորման եւ գծանշման աշխատան

Մեկնարկել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

Մեկնարկել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի շինարարությունը 20.08.2020

Սեւան քաղաքի համար մեկնարկում է ճանապարհաշինական ամենակարեւոր ծրագրերից մեկը, որին բնակիչները սպասել են տասնամյակների ընթացքում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում, ի թիվս Հանրապետության 12 ճանապարհների, վերականգնվելու է նաեւ Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր 5,3 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում եւ նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում եւ այլ աշխատանքներ։ Ջրահեռացումն ապահովելու համար նախատեսված է նոր խողովակների տեղադրում, հների նորոգում, նախատեսված է նաեւ հենապատերի նորոգում: Հետիոտնի անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում են մայթեր եւ արհեստական խոչընդոտների կառուցում: Կտեղադրվեն արգելափակոցներ, կիրականացվեն գծանշումներ: Հիշյալ ճանապարհահատվածը, որն ունի կարեւորագույն նշանակություն, տասնամյակներ շարունակ եղել է համայնքային առաջնահերթություններից մեկը: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 801 միլիոն դրամ: Այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 8 ամսվա ընթացքում: Ասֆալտապատվող շերտի մակերեսը կկազմի շուրջ 37 հազար քառակուսի մետր:

Մարտունու բժշկական կենտրոնում գործում է կորոնավրուսային հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունք

Մարտունու բժշկական կենտրոնում գործում է կորոնավրուսային հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունք 20.08.2020

• Բաժանմունքի ստեղծումը բերեց նոր աշխատատեղերի ստեղծման • Հիվանդանոցի մեկ հարկաբաժնի հիմնանորոգման եւ բարեկարգման • Գույքային, շնչառության սարքերի համալրման եւ վերազինման •Սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների և մահճակալային ֆոնդի ավելացման: Օգոստոսի 18-ի դրությամբ Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքում բուժվում է 43 հիվանդ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 17-ն ընկած ժանակահատվածում բաժանմունք են ընդունվել 109 կորոնավիրուսով հիվանդ, որոնցից բուժվել են 57-ը, իսկ 8 հիվանդ տեղափոխվել են մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատություններ։ Նույն օրվա դրությամբ Գեղարքունիքի մարզում ինքնամեկուսացած են 599 քաղաքացի, որոնցից 163-ը՝ կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշման հետեւանքով, նրանք գտնվում են առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության ներքո: Մարտի 1-ից մինչև օգոստոսի 18-ը Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման մարզային կենտրոնում իրականացվել է 8893 նմուշառում։

Արծվանիստում ավարտվել է մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը

Արծվանիստում ավարտվել է մանկապարտեզի տանիքի հիմնանորոգումը 20.08.2020

Արծվանիստ համայնքում ավարտվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերից մեկը, որի շրջանակներում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքի տանիքը: Ինչպես տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է14 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 10 միլիոն 150 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 4 միլիոն 300 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են մոտ երկու ամիս առաջ եւ ավարտվել օգոստոսի առաջին կեսի դրությամբ: «Արծվանիստի մանկապարտեզի գործունեությունը դադարեցված է արդեն մի քանի տարի, շենքային անբավարար պայմանների պատճառով: Այս ծրագրով արվեց առաջին կարեւոր քայլը շենքի հիմնանորոգման գործընթացում: Եկող տարվա սուբվենցիոն ծրագրով կնախատեսվեն կապիտալ նորոգման աշխատանքներ: Մանկապարտեզի վերաբացմանն անհամբեր է սպասում ողջ համայնքը »,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում իրականացվում են հնագիտական պեղումներ

Գեղարքունիքի մարզի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում իրականացվում են հնագիտական պեղումներ 18.08.2020

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ: Ինչպես տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված եւ ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում, որի ղեկավարն է երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը: Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում եւ Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում: Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաեւ Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում: «Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական ....

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ 18.08.2020

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է աջակցության ձևաչափ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից պետական օժանդակությամբ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրին: «Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի քան 70%-ը։ Նախագծի իրականացումը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-14 15:25:49