Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լանջաղբյուրում իրականացվում է ջրատար առուների կառուցման եւ կապիտալ նորոգման ծրագիր

Լանջաղբյուրում իրականացվում է ջրատար առուների կառուցման եւ կապիտալ նորոգման ծրագիր 25.09.2019

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է ջրատար առուների կառուցման եւ կապիտալ նորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 468 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը: Կառուցվելու կամ կապիտալ նորոգման է ենթարկվելու 9 տարբեր փողոցների ջրատար առուները՝ երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով, 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի սկզբներից եւ կավարտվեն մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը: «Սեպտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է աշխատանքների մոտ 60 տոկոսը...

 «Թատերական Գավառ» փառատոնը եզրափակեցին սունդուկյանցիները

«Թատերական Գավառ» փառատոնը եզրափակեցին սունդուկյանցիները 24.09.2019

Սեպտեմբերի 16-23-ը Գավառ քաղաքում անցկացվեց «Թատերական Գավառ» փառատոնը, որի ընթացքում Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացումներով հանդես եկան մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի տասը թատրոններ: Փառատոնի վերջին օրը «Արծվաբույն» ներկայացմամբ հանդես եկան Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի դերասանները: Մեկշաբաթյա փառատոնը հանդիսատեսի պակաս չունեցավ, թատերասեր հասարակությունը վայելեց հայ ժամանակակից և դասական դրամատուրգների մի շարք ստեղծագործություններ: « Լեփ լեցուն դահլիճները և ջերմ ծափահարությունները փաստում են, որ «Թատերական Գավառը» կայացավ: Թատրոնները Գավառի հանդիսատեսից ստացան անկրկնելի տպավորություններ, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ վարվեցինք, որ այս փառատոնը Գավառում կազմակերպեցինք»,- նշեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Շարունակվում է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը

Շարունակվում է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը 23.09.2019

Պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին շարունակվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ստացված տվյալների համաձայն Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունը մեկնարկել է 2018 թվականից, պետական բյուջեից հատկացված շուրջ 49 միլիոն դրամի հաշվին, որի շրջանակներում իրականացվել են հիմքի կառուցման աշխատանքները: Իսկ այս տարի պետբյուջեից հատկացված 238 միլիոն դրամի հաշվին շարունակվում է երկհարկանի մասնաշենքի կառուցումը, որը կավարտվի մինչեւ տարեվերջ: Սեպտեմբերի 20-ի դրությամբ արդեն ավարտված է առաջին հարկի կառուցումն ամբողջությամբ եւ երկրորդ հարկին՝ մասնակիորեն:

Նշվեց Վարդենիս քաղաքի հիմնադրաման 190 եւ Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձերը

Նշվեց Վարդենիս քաղաքի հիմնադրաման 190 եւ Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձերը 23.09.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչները սեպտեմբերի 22-ին շուքով նշեցին քաղաքի հիմնադրման 190 եւ Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձերը: Տոնակատարությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր:Հանդես գալով բացման եւ ողջույնի խոսքով՝ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը նշեց, որ 190 տարի առաջ Արեւմտյան Հայաստանի Դիադին բնակավայրից գաղթած ու Սեւանա լճի ափին հաստատված հայ ընտանիքները կերտել են այսօրվա Վարդենիսը, որը դարձել է Հայաստանի Հանրապետության ծաղկուն ու մարդաշատ համայնքներից մեկը: Իր շնորհավորանքի խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց վարդենիսցիներին, որ համայնքում կուտակված սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում...

Գեղարքունիքի մարզը  ակտիվորեն  մասնակցեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Գեղարքունիքի մարզը ակտիվորեն մասնակցեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներին 21.09.2019

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Գավառում անցկացվեցին ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Դրանք մեկնարկեցին մասնակիցների հանդիսավոր մուտքով դեպի Գավառի կետրոնական հրապարակ: Տոնի առթիվ իր բարեմաղթանքները հղեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:Այյնուհետև ընթերցվեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձները՝ նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին: Տոնական համերգի ընթացքում հայրենասիրական երգ ու պարով հանդես եկան Գավառի մշակութային կազմակերպությունների սաները, իսկ կենտրոնական հրապարակում, առանձին տաղավարներում ցուցադրվեցին հանրակրթական դպրոցների և մշակութային կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները ...

Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց

Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց 20.09.2019

Գավառ քաղաքի Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցներում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ստացված տվյալների համաձայն, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 138 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը: Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցներում ասֆալտապատվելու է 1,6 կիլոմետր ընդհանուր երկարության ճանապարհ՝ շուրջ 11 հազար 300 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 9-ից եւ կավարտվեն մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը: Գավառի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ փողոցներում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել ավելի քան երեսուն տարվա վաղեմությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11