Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց եւ վերաօծվեց Նորատուսի Սուրբ  Աստվածածին վերականգնված եկեղեցին

Բացվեց եւ վերաօծվեց Նորատուսի Սուրբ Աստվածածին վերականգնված եկեղեցին 28.09.2019

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում դարերի լռությունից հետո առաջին անգամ հավատավորների առջեւ դռները բացեց իր վեհաշուք տեսքի մեջ վերականգնված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու բացման եւ վերաօծման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր, եկեղեցու վերականգնման գործում նշանակալի ավանդ ունեցած բարերարներ, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր վայրերից ժամանած բազմաթիվ հավատավորներ: Հայաստանի պատմաճարտարապատեկան հրաշալիքներից մեկը հանդիսացող Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եւ Մայր Աթոռի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ:

 Նորակերտում  վարձակալական հողերի վերաբերյալ կհայտարարվի  նոր մրցույթ

Նորակերտում վարձակալական հողերի վերաբերյալ կհայտարարվի նոր մրցույթ 27.09.2019

Նորակերտ համայնքի բնակիչները սեպտեմբերի 27-ի առավոտյան փակել են Նորակերտ համայնքով անցնող երկաթգծի գծանցը՝ համայնքի ղեկավարից պահանջելով վերանայել համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 220 հեկտար պետական ֆոնդի վարելահողերի ժամկետանց պայմանագրերը և նոր մրցույթ հայտարարել: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարներ այցելել են Նորակերտ համայնք, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի բնակիչների , ավագանու անդամների և համայնքի ղեկավարի հետ: «Նորակերտ համայնքում կայացած քննարկման ընթացքում հրավիրվեց համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ավագանին միաձայն որոշեց սեղմ ժամկետում վերոնշյալ հողատարածքներում կատարել հստակ չափագրումներ, հողատարածքները բաժանել հավասար լոտերի և դրանց վերաբերյալ մրցույթ հայտարարել, որպեսզի համայնքի բնակիչները հնարավորություն ունենան ձեռք բերել և մշակել այդ հողակտորները»,- տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալը: Նույն աղբյուրի հավաստմամբ, սեպտեմբերի 27-ի ժամը 13:00-ին երկաթգծի հատվածն արդեն բաց է եղել:

Գավառի երկրագիտական թանգարանում բացվեց մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանցի լուսանկարների եւ հավաքածուների ցուցադրությունը

Գավառի երկրագիտական թանգարանում բացվեց մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանցի լուսանկարների եւ հավաքածուների ցուցադրությունը 27.09.2019

Գավառի երկրագիտական թանգարանում հանդիսավորությամբ նշվեց մեծանուն գիտնական, միջուկային եւ ջերմամիջուկային զենքերի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Քոչարյանցի ծննդյան 110-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մեծ գիտնականի ու Գավառի պատվավոր քաղաքացու լուսանկարների ու հավաքածուների ցուցադրության բացմամբ: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, հյուրեր Երեւանի եւ Գավառի պետական համալսարաններից: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ Սամվել Քոչարյանցի եղբոր դստեր զավակը՝ Արմեն Ներսիսյանը եւ Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչ Տաթեւիկ Մկրտչյանը: Ինչպես բացման խոսքում նշեց Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, մեծ գիտնականի 110-րդ տարեդարձին նվիրված ...

 Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ստորագրվեց կրթական միջավայրի ստեղծմանն ուղղված հուշագիր

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ստորագրվեց կրթական միջավայրի ստեղծմանն ուղղված հուշագիր 26.09.2019

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ եւ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական ՀԿ-ի միջեւ, թանգարանում ձևավորված կրթական միջավայրի հիմնման եւ դրա գործունեության շարունակականության ապահովման նպատակով։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, կրթական միջավայրի ստեղծման նպատակն է` նպաստել թանգարանային ծառայությունների մատչելիությանն ու ներառականությանը՝ թանգարանի մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունները եւ ցուցանմուշներն առավել թիրախային ներկայացնելով։ Հուշագիրը բաց է դրան միանալ ցանկացող բոլոր դպրոցների եւ ուսումնական ...

Վարդենիս քաղաքում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր

Վարդենիս քաղաքում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր 26.09.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության հաստատմամբ իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրերի մեկնարկը տրվել է սեպտեմբերի սկզբներից եւ կավարտվի եռամսյա ժամկետում: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է Զորավար Անդրանիկ փողոցը՝ 1060 գծամետր երկարությամբ եւ 9152 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն 972 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվում է Արզոյան փողոցը՝ 780 գծամետր երկարությամբ եւ 8226,72 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 88 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգին...

Պարգեւատրվեցին    «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողները

Պարգեւատրվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողները 25.09.2019

Գեղարքունիքի մարզպետարանում դրամական պարգեւի եւ հավաստագրերի արժանացան «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողները: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, այս տարի, համաձայն կանոնակարգում տեղի ունեցած փոփոխության, մրցույթի տարածքային փուլ չի կայացել, իսկ մարզային փուլին, որը տեղի է ունեցել Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում, 6 խաղաձեւերից, մասնակցել են մարզական 21 ընտանիք՝ տարիքային չորս խմբերում: 2003-2004 թվականներին ծնված երեխաներ ունեցող ընտանիքների մրցույթում առաջին տեղը գրավել է Գավառ քաղաքի բնակիչ Գարիկ Մկրտչյանի ընտանեկան թիմը, երկրորդ տեղը՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Ալբերտ Մանուկյանի, երրորդ տեղը՝ Գավառ քաղաքի բնակիչ Արտակ Հովակիմյանի ընտանեկան թիմերը: 2005-2007 թվականներին ծնված երեխաներ ունեցող ընտանիքների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Գավառ քաղաքի բնակիչ Արման Գասպարյանի ընտանեկան թիմը, երկրորդ տեղը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55