Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց հանրակրթական դպրոցների ուսուցիչներին

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց հանրակրթական դպրոցների ուսուցիչներին 07.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Ուսուցչի օրվա եւ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, ովքեր որոշակի հաջողություններ են արձանագրել մասնագիտական աշխատանքում: Գնել Սանոսյանը պարգեւները հանձնելուց առաջ ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր ուղղեց բարձր արդյունքներ ապահոված ուսուցիչներին՝ հորդորելով միշտ բարձր պահել մանկավարժի անունն ու պատիվը: «Դուք առանձնանում եք գրանցած արդյունքներով, տարիների նվիրական աշխատանքնով ու վաստակով: Մանկավարժությունը շատ հաճելի, շատ պատվաբեր, սակայն նվիրում ու գիտելիքներ պահանջող աշխատանք է: Այս ոլորտը ոչ միայն կարեւորում եմ, այլ սրտանց կապված եմ եղել նրան: Մենք ոչ մի ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի ապահովենք արդի չափորոշիչներին համապատասխան, գիտելիքահեն կրթություն»,-նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ ....

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի  շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 04.10.2019

Սիրելի մանկավարժներ: Տարիների ու տասնամյակների ընթացքում ձեր ցանած մտավոր սերմերն առողջ ծիլեր են տվել՝ մեր հայրենիքին պարգեւելով գիտության, կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի գործիչներ, արտադրության առաջավորներ, հայրենիքի պաշտպաններ, ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակված սերունդներ: Դուք կաք մեր երկրի ամեն մի հաջողության ու առաջընթացի, ամենքիս կայացման ու նպատակների իրականացման մեջ, եւ այդ երախտագիտությունն ամեն օր փոխհատուցվում է ձեր աշակերտների հայրենանվիրությամբ, հանրային բարօրությանը նպաստելու հստակ քայլերով: Նոր Հայաստանի ճանապարհը եւս լուսավորվելու է Սուրբ Մաշտոցի մտքով փայլատակած, հազարամյակների խորքերից ճառագող Հայոց դպրության անմար ջահով, որն այժմ պատվով ու պարտքի գիտակցումով կրում եք դուք: Հայրենի կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի առաջիկայում դուք աշխատեք միանգամայն բարվոք ու արդիական պայմաններում, վաստակեք ըստ արժանվույն: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու բարօր հայրենիք, աշխատանքային ու անձնական հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Տարեցների հանրապետական խաղերում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրեց  մրցանակային  երրորդ տեղը

Տարեցների հանրապետական խաղերում Գեղարքունիքի մարզի թիմը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը 02.10.2019

2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեցին «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մարզերի թիմերը հանդես եկան հինգ մարզաձեւերում՝ շախմատ, շաշկի, նարդի, դարթս եւ բասկետբոլի գնդակի նետում: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ մասնակցելու միայն մեկ մարզաձեւում: Թիմերի կազմում ընդգրկված էին 63 եւ ավելի տարիք ունեցող տարեցները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղամարդ եւ 5 կին: «Գեղարքունիքի մարզի թիմը ձեւավորելու նպատակով անցկացվել էր մարզային փուլի մրցումներ, որի արդյունքում թիմի կազմում ընդգրկվել էին՝ դարթս մարզաձեւի կանանց պայքարում՝ Գոհար Ավետիսյանը (Սեւան), իսկ տղամարդկանց պայքարում՝ Տիգրան Նիկողոսյանը (Նորատուս), շախմատի տղամարդկաց պայքարում՝ Վազգեն Օհանյանը (Ծովազարդ), կանանաց պայքարում՝ Նինա Սաֆարյանը (Գավառ), նարդու կանանց պայքարում՝ Մելանյա Հարությունյանը (Թթուջուր), տղամարդկանց պայքարում՝ ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների միջազգային օրվա առթիվ 01.10.2019

Հարգելի հայրենակիցներ: Մեր խոնարհումն ու երախտագիտությունն ենք հայտնում Հայոց հայրենիքին մարմին ու ոգի տված մեր տատ ու պապերին, հայրերին ու մայրերին, որոնցից յուրաքանչյուրի անցած ուղին ՝լի է մաքառումներով, աշխատասիրությամբ ու արարչագործությամբ: Այդ նրանք են զարկ տվել մեր տնտեսությանը, գիտությանը, մշակույթին ու այլ ոլորտներին: Այժմ էլ նրանք մեր կողքին են իրենց խորհուրդներով, կենսափորձով ու ծնողական օրհնանքով: Եվ առավել քան երջանիկ է այն ընտանիքը, որը վայելում է իր տարեց անդամի հաճելի ներկայությունը, որդիական պարտքի գիտակցումը: Մեր զորակցությունն ենք հայտնում նաեւ այն տարեցներին, ովքեր ճակատագրի կամոք միայնակ են կամ հայտնվել են խնամքի հաստատություններում: Տարեցների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ընտանիքներին, մաղթում ամենայն սեր ու բարիք, մեր տարեցներին՝ երկար տարիների անհոգ կյանք, երջանիկ ծերություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց  և շնորհավորեց մարզի տարեցներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց և շնորհավորեց մարզի տարեցներին 01.10.2019

Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզում բնակվող 100 և103 տարեկան 9 անձանց՝ անձամբ շնորհավորելու և իր բարեմաղթանքի խոսքերը հղելու նրանց: Մեծահասակներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գնել Սանոսյանին՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ օրվա առթիվ դրամական միջոցներ տրամադրվեցին Կարմիրգյուղ համայնքից Ռոզիկ Թադևոսյանին, Լանջաղբյուր համայնքից՝ Սիրանուշ Նավոյանին, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից՝ Թագուշ Իսպիրյանին, Լճաշեն համայնքից՝ Փայլակ Գալստյանին, Ծովագյուղ համայնքից՝ Հայկանուշ Պողոսյանին, Զովաբեր համայնքից՝ Հեղուշ Հակոբյանին և Շողիկ Հակոբյանին, Ավազան համայնքից՝ Պայծառ Դավիդովային և Ծովինար համայնքից՝ Սահակ Թադևոսյանին: Տարեցների միջազգային օրվա առթիվ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հղել է նաև իր շնորհավորական ուղերձը:

Խրախուսվեցին ռազմավարական զորավարժությունների մասնակից պահեստազորայիններ

Խրախուսվեցին ռազմավարական զորավարժությունների մասնակից պահեստազորայիններ 30.09.2019

2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում ընթացող ռազմավարական զորավարժությունների ընթացքը դիտարկելու նպատակով սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանն այցելեցին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկը, որտեղ տեղակայված էր մարզի պահեստազորը: Մարզպետը և կորպուսի հրամանատարը զրուցեցին պահեստազորայինների հետ, ծանոթացան անցած օրերի ընթացքում նրանց կողմից իրականացված ծառայությունների որակին: Զրույցի ընթացքում պահեստազորայինները նշեցին, որ ցանկացած պահի պատրաստ են դառնալ հայրենիքի զինվորը: Դիմելով պահեստազորայիններին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նրանց այս աննախադեպ մաշտաբի զորավարժություններին բարձր պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ մասնակցելու համար: «Մենք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ անկախ մեր մասնագիտությունից, անկախ մեր աշխատելու վայրից և պաշտոնից, երբ կարիքը կա զինվորագրվելու հայրենիքի պաշտպանությանը, մենք բոլորս պատրաստ ենք այդ գործին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55