Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լճաշենը հյուրընկալեց Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին

Լճաշենը հյուրընկալեց Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին 26.08.2019

Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմի անդամները, դպրոցի մանկավարժները եւ համայնքի բնակիչները աղուհացով դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ուխտագնացության ժամանած Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին՝ ատենապետուհի Անահիտ Տանձիկյանի գլխավորությամբ: Լճաշենի մշակույթի տան բակում պատվավոր հյուրերին երաժշտական կատարումներով ողջունեցին Լճաշենի արվեստի դպրոցի սաները:Իսկ մշակույթի տան դահլիճում հրավիրված միջոցառմանը առաքելության ղեկավար, մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը ներկայացրեց միության անդամների այցի ու հյուրընկալության բուն նպատակը: «Այսօր հայ գյուղն ու գյուղացին հոգածության եւ ուշադրության լուրջ կարիք ունեն: Միության ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկյանն անձամբ ցանկացավ միության որոշ անդամների աջակցությամբ օժանդակություն ցուցաբերել լճաշենցի անապահով ընտանիքներին ու մեր արվեստի ու միջնակարգ դպրոցների երգի-պարի խմբերին, ինչպես նաեւ ...

Կայացավ  ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ փուլը

Կայացավ ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ փուլը 24.08.2019

Այս տարվա ապրիլ ամսից մեկնարկեցին ֆուտզալի Գեղարքունիքի մարզի 2019 թվականի առաջնության խաղերը, որին մասնակցեցին 12 ֆուտբոլային թիմեր: Վիճակահանությամբ թիմերը բաժանվել էին 3 ենթախմբի , որում 1-ին և 2-րդ տեղ գրաված 6 թիմերը վիճակահանությամբ բաժանվել էին 2 ենթախմբի: Այդ ենթախմբերում 1-ին տեղ գրաված թիմերը օգոստոսի 23-ին կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ պայքարեցին 1-ին և 2-րդ տեղերի համար, իսկ ենթախմբերում 2-րդ տեղ գրաված թիմերը պայքարեցին 3-րդ տեղի համար: 1-ին և 2-րդ տեղերի համար մրցապայքարի դուրս եկան Վարդենիսի քաղաքապետարանի և 2-րդ բանակային կորպուսի թիմերը, որի արդյունքում 1-ին տեղը գրավեցՎարդենիսի քաղաքապետարանի թիմը, 2-րդ մրցանակին արժանացավ 2-րդ բանակային կորպուսի թիմը : 3-րդ տեղի համար պայքարում հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի լրատվության ոլորտի հավաքական թիմերը: Մրցապայքարի արդյունքում 3-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզպետարանի թիմը:

Շնորհակալագիր՝ լողորդին

Շնորհակալագիր՝ լողորդին 23.08.2019

Օգոստոսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Գավառ քաղաքի բնակիչ, լողորդ Գագիկ Գոզեյանին, ով օգոստոսի 20-ին 8 ժամ լողալով անցել էր Սևանա լճի մի ափից մյուսը՝ հաղթահարելով 7 կիլոմետր տարածություն: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը Գագիկ Գոզեյանը նվիրել էր 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Գագիկ Գոզեյանին հանձնվեց նաև դրամական պարգև և Ջերմուկի առողջարանային ուղեգիր: Վերջինիս ձեռքբերմանը օժանդակել է նորատուսցի գործարար Խաչիկ Կարապետյանը, աջակցել Գեղարքունիքի մարզպետարանը:

Ճամբարակում սուբվենցիոն ծրագրերի հաշվին հիմնանորորգվում է մի քանի  փողոց

Ճամբարակում սուբվենցիոն ծրագրերի հաշվին հիմնանորորգվում է մի քանի փողոց 23.08.2019

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն ասֆալտապատվել է 1 փողոց եւ հրապարակ, իսկ ընթացքի մեջ են գտնվում ճանապարհների եւ մայթերի ասֆալտապատման աշխատանքները Պարույր Սեւակ, Գարեգին Նժդեհ եւ Գրիգոր Նարեկացի փողոցներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են Նադարյան փողոցում եւ նրան հարակից հրապարակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 11 միլիոն 799 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա հուլիսի վերջերին եւ ավարտվել օգոստոսի 15-ի դրությամբ...

Ծովազարդում  ասֆալտապատվում է կենտրոնական ճանապարհը 1126  գծամետր երկարությամբ

Ծովազարդում ասֆալտապատվում է կենտրոնական ճանապարհը 1126 գծամետր երկարությամբ 22.08.2019

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվում է 1126 մետր երկարությամբ եւ շուրջ 7 հազար քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62 միլիոն 995 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերի վերջերին: «Այս ծրագրի ավարտից հետո մենք գյուղի կենտրոնական փողոցում հիմնանորոգման աշխատանքների կատարման կարիք կունենանք եւս 3550 գծամետր ճանապարհի վրա: Եթե մեզ չհաջողվի դա անել պետական միջոցներով, ուրեմն պետք է փորձենք տարեցտարի տեղական միջոցներով կամ սուբվենցիոն նոր ծրագրերով կարգավորել խնդիրը»,-ներկայացրեց Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:

Ավարտվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման հերթական դասընթացները

Ավարտվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման հերթական դասընթացները 22.08.2019

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, արդեն 13 տարի է, Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Ընդհանուր ֆրանսերենի դասավանդումն իրակակացվում է դպրոցականների և մեծահասակների շրջանում, որը նպատակ ունի վերջիններիս մոտ ցանկություն առաջացնել ընտրել ֆրանսերենը համալսարանական կրթության ընթացքում և վերջիններիս ծանոթացնել ֆրանսիական մշակույթի և քաղաքակրթության հետ: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում դասընթացները անցկացվել են Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են դպրոցականներ, չափահասներ Գավառից և շրջակա համայնքներից: Ուսանողների թիվը եղել է 140՝ տեղաբաշխված տարբեր մակարդակների մի քանի խմբերում, 160 ժամ ընդհանուր ժամաքանակով: Դասընթացներն անցկացվել են շաբաթական 5 օր, օրական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11