Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2021

Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:
Այն նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, այն մոգական մթնոլորտը, որ առկա է գրադարանների պատերի ներսում, ձեզ՝ գրադարանային համակարգի աշխատակիցներիդ, արժանի է դարձնում առանձնահատուկ հարգանքի և շնորհակալության անկեղծ խոսքերի:
Անշուշտ ամեն օր չէ, որ խոսվում է գրադարանավարների մասին, ինչը, սակայն, որևէ կերպ չի կարող նվազեցնել այն կարևորությունը, որն ունեն այս անհրաժեշտ մասնագիտության տեր մարդիկ:
Դուք հաճախ ընթերցողի համար հանդես եք գալիս որպես խորհրդատու, որպես առաջնորդ՝ հարգանք ձևավորելով գրի ու գրականության հանդեպ: Հենց ձեր ջանքերի շնորհիվ է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում գիրքը, միևնույն է, մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը՝ յուրատեսակ գանձարան:
Վստահ և լիահույս եմ, որ ձեր շնորհիվ գրադարանների ընթերցասրահներից երբևէ չի պակասի ընթերցողի ներկայությունը և դուք ձեր կարևոր առաքելությամբ կշարունակեք վառ պահել սերը դեպի գիրքը:
Մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ՝ ձեր պատասխանատու և նվիրական գործում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03