Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելության ընթացքում

06.10.2021

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` հոկտեմբերի 6- ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի օգնական Մանանա Գալստյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված 45 քաղաքացիների զգալի մասը դիմեցին սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով: Նշված քաղաքացիների կողմից մարզպետարան ներկայացրած դիմումները ուսումնասիրելուց հետո դիմումատուներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն:
Դիմումների որոշ մասը վերաբերում էին աշխատանքի տեղավորմանն աջակցելու, մի մասը՝ աշխատանք գտնելու հարցում կողմնորոշվելու, վեց դիմումատուներ՝ բազմաբնակարան շենքերի և վթարված բնակարանների ու տանիքների վերանորոգման,չորս քաղաքացի՝ սոցիալական աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու, հինգը՝մի շարք քաղաքացիներ էլ՝ պետական պատվերի շրջանակներում բուժում կազմակերպելու, վառելափայտի ձեռքբերման, կենցաղային, անձնական և քաղաքաշինական բնույթի խնդիրներով:
Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի ղեկավարների միջամտությունն ակնկալող քաղաքացիները տեղում ստացան համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն՝ խնդիրների լուծման հարցերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 11:35:40