Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում

Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում 07.08.2019

Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիմերի մարզիկներն արդեն առաջին մեդալներն են նվաճել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող Համահայկական 7-րդ ամառային խաղերում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, բազկամարտի ձախ ձեռքի մրցումներում գեղարքունիքցի բազկամարտիկները երեկ նվաճել են երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: «Վերին գետաշենցի Ազատ Սրապյանը մինչեւ 70 կիլոգրամ , վարդենիսցի Վարդան Խաչատրյանը մինչեւ 90 կիլոգրամ եւ զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը 90 ու ավել կիլոգրամ քաշային կարգերում նվաճել են արծաթե մեդալներ, իսկ վերին գետաշենցի Էսմիրա Բեյբությանը բավարարվել է բրոնզե մեդալով: Նույն մարզիկներն աջ ձեռքի մրցումներում դուրս են եկել եզրափակիչ եւ պայքարում են առաջին եւ երկրորդ տեղերի համար: Այնպես որ, մենք այսօր նոր մեդալների ակնկալիք ունենք: Երեկ մրցաշարը հաղթանակով են սկսել նաեւ Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը եւ մեր չորս շախմատիստները»,-տեղեկացրեց Գեղամ Չարվադարյանը:

Անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն

Անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն 06.08.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ կենդանիներ են բերվում և վաճառվում հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է: Անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Ծանոթություն Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն

Համահայկական խաղերին Գեղարքունիքի մարզը ներկայացել է պատվիրակության 150 անդամներով

Համահայկական խաղերին Գեղարքունիքի մարզը ներկայացել է պատվիրակության 150 անդամներով 06.08.2019

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած Համահայկական խաղերին ներկայացել է նաեւ Գեղարքունիքի մարզի 150 անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունն այսօր, օգոստոսի 6-ին կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, որը կկայանա ԱՀ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը,պատվիրակության անդամներից 72-ը՝ մարզիկ, մարզիչներ են: Դրանցից Գավառի տարածաշրջանը ներկայացել է Գեղարքունիք գյուղի վոլեյբոլի, Սարուխան գյուղի հանդբոլի, Գավառ քաղաքի լողափնյա վոլեյբոլի եւ ֆուտզալի թիմերով ու 2 բազկամարտիկներով, Վարդենիսի տարածաշրջանը՝ 2 շախմատիստներով, 3 բազկամարտիկներով ու 1 թեթեւատլետով, Մարտունու տարածաշրջանը՝ Մարտունու մարզադպրոցի 3 բազկամարտիկներով ու Վարդենիկի շախմատի ակադեմիայի 6 շախմատիստներով...

Հիմնանորոգվում է Վարդաձոր գյուղի  օրվա կարգավորիչ ջրամբարը

Հիմնանորոգվում է Վարդաձոր գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարը 05.08.2019

Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում հիմնանորոգվում է օրվա կարգավորիչ ջրամբարը՝ 400 տոննա տարողությամբ: Ջրամբարը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը ավելի քան 11 500 000 դրամ է, որից Վարդաձորի համայնքապետարանը ներդրել է 5 միլիոն 500 000 դրամը, իսկ մնացած 6 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Աշխատանքները սկսվել են 2019 թվականի մայիս ամսից եւ արդեն մոտենում են ավարտին: «Գյուղի խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ ջրամբարը քայքայված ու անմխիթար վիճակում էր, ինչը թույլ չէր տալիս՝ լիարժեք մաքուր ու անվտանգ ջրամատակարարում իրականացնելու: Այս խնդրի լուծումը համայնքի համար ուներ կենսական կարեւոր նշանակություն:Վարդաձորի խմելու ջրատարի ներքին ցանցը հիմնանորոգված է մոտ 90 տոկոսով, մնացած 10 տոկոսի նորոգման համար տեղական բյուջեից այս տարի հատկացրել ենք 2 միլիոն դրամ: Այնպես որ, գյուղն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի...

        Գեղարքունիքի մարզում  նախապատրաստվում են   ձկան փառատոնին

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ձկան փառատոնին 02.08.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ և «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում և հավակնում է ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն: Փառատոնի նպատակն է՝ վեր հանել հայկական խոհանոցում առկա ձկան ավանդական կերակրատեսակները և դրանք ներկայացնել հանրությանը: Տոնակատարութունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով: Ձկան փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին «Ռեստորանների հայկական միության» , «Սևան Ազգային Պարկ»-ի, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվեցին՝ մինչև տոնակատարությունը առավոտյան Սևանի ափամերձ տարածքներում... ,

Մաքենիսում սուբվենցիոն ծրագրով գիշերային լուսավորվածությամբ է ապահովվել ողջ գյուղը

Մաքենիսում սուբվենցիոն ծրագրով գիշերային լուսավորվածությամբ է ապահովվել ողջ գյուղը 02.08.2019

Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղն իր ողջ պատմության մեջ առաջին անգամ ապահովվել է գիշերային լուսավորվածության ցանցով, ընդ որում՝ ամբողջությամբ ընդգրկելով բոլոր թաղամասերը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, գիշերային լուսավորվածության ցանցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, որի ընթացքում լույսերի միացման պատիվը վերապահվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին: Լուսավորվածության ցանցը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հուլիսի 23-ից եւ ավարտվել մեկ շաբաթվա ընթացքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն 730 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Լուսավորվածության ցանցը կառուցվել է 2300 մետր երկարությամբ եւ 86 լուսատուներով՝ գյուղի կենտրոնական եւ երկրորդական բոլոր փողոցներով մեկ: «Մաքենիսն իր ողջ պատմության ընթացքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:30:24