Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Մարտունի քաղաքում

Քաղաքացիների ընդունելություն Մարտունի քաղաքում 29.05.2019

Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Մարտունու քաղաքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Աշխատանքի տեղավորման, բնակարանի բարեկարգման, դրամական աջակցության, դպրոցական գույքի ձեռքբերման, բժշկական օգնության, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, համայնքներում աղբահանության և աղբավայրի ցանկապատման , միջհամայնքային երթուղիների ավելացման, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի և զբաղվածության կենտրոնի բացակայության խնդիրներով դիմած քաղաքացիների մի մասին մարզպետը պատասխանեց տեղում, իսկ մնացած դիմումատուներին պատասխան կտրվի ներկայացրած հարցերի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո, օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն 29.05.2019

Գեղարքունիքի մարզում այս տարվա սեպտեմբեր ամսին առաջին անգամ կազմակերպվելու է ձկան կերակրատեսակների փառատոն, որին հիմնականում մասնակցելու են մարզի ռեստորանների ներկայացուցիչները: Այն կազմակերպվելու եւ անցկացվելու է «Հայաստանի ռեստորանների միության» եւ «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ ու Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով էլ վերջերս Գեղարքունիքի մարզպետարանում նախաձեռնողների կողմից Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուշադրությանը ներկայացվեց փառատոնի նախագիծը: «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության խորհրդի անդամ, « Ծաղկունք» հյուրատան տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «Հայաստանի ռեստորանների միության» մի խումբ անդամներ Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեցին, որ ծրագրվող փառատոնի ընթացքում մասնակիցներին են մատուցվելու...

Խրախուսանքներ՝ լավագույն աշխատանքի դիմաց

Խրախուսանքներ՝ լավագույն աշխատանքի դիմաց 29.05.2019

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ալեքսան Առաքելյանը աշխատանքային երկարամյա գործունեության համար եւ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրի, ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվավոր աշխատողի կոչման եւ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության շքանշանի: Մարզպետի շնորհակալագիրը հոբելյարին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ բարձր գնահատելով Ալեքսան Առաքելյանի ներդումը մարզում մանկապատանեկան սպորտի զարգացման գործում: « Ալեքսան Առաքելյանը երկար տարիներ աշխատել է մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնում՝ իր նպաստը բերելով ինչպես մարզում մանկապատանեկան սպորտի, այնպես էլ առանձին մարզաձեւերի զարգացմանը: Նա եղել է իր աշխատանքի, իր մասնագիտության նվիրյալը, ու վստահ եմ, որ այսուհետ էլ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը  Հայաստանի առաջին  Հանրապետության օրվա հռչակման կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա հռչակման կապակցությամբ 27.05.2019

Սիրելի հայրենակիցներ: 101 տարի առաջ այս օրերին հայ ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերում ոչ միայն նվաճեց ապրելու իր իրավունքը, այլ նաեւ դրեց հայրենի պետականության հիմքերը, որոնց վրա էլ վեր բարձրացան Հայաստանի Խորհրդային ու Երրորդ Հանրապետությունները եւ Արցախի Հանրապետությունը: Այդ հերոսական օրերի շնորհիվ հայ ժողովուրդը նվաճեց իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, իր հայրենիքի քաղաքացիությունն ընդունելու իրավունքը: Խոնարհվելով մեր պապերի սխրանքի առաջ՝ այսօր մենք մեզ ենք վերապահել մեր պատմական հաղթանակների, ձեռք բերած աժեքների պահպանումն ու զարգացումը, Նոր Հայաստանի կերտումը, համազգային բարօրության հաստատումը: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ, ցանկանում միշտ խաղաղ ու հզոր հայրենիք: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն

Գեղարքունիքում կկազմակերպվի ձկան կերակրատեսակների փառատոն 27.05.2019

Գեղարքունիքի մարզում այս տարվա սեպտեմբեր ամսին առաջին անգամ կազմակերպվելու է ձկան կերակրատեսակների փառատոն, որին հիմնականում մասնակցելու են մարզի ռեստորանների ներկայացուցիչները: Այն կազմակերպվելու եւ անցկացվելու է «Հայաստանի ռեստորանների միության» եւ «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ ու Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով էլ վերջերս Գեղարքունիքի մարզպետարանում նախաձեռնողների կողմից Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուշադրությանը ներկայացվեց փառատոնի նախագիծը: «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույն կազմակերպության խորհրդի անդամ, « Ծաղկունք» հյուրատան տնօրեն Յուրա Սարգսյանը եւ «Հայաստանի ռեստորանների միության» մի խումբ անդամներ Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ նշեցին, որ ծրագրվող փառատոնի ընթացքում մասնակիցներին են մատուցվելու...

  Գեղարքունիքի մարզի դպրոցներին հրաժեշտ տվեցին  1591 շրջանավարտ

Գեղարքունիքի մարզի դպրոցներին հրաժեշտ տվեցին 1591 շրջանավարտ 24.05.2019

Մայիսի 24-ին ,«Վերջին զանգ» կամ «Վերջին դաս» միջոցառումների առթիվ շրջանավարտներին շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Լճափի, Չկալովկայի, Լճաշենի և Գագարինի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը շրջայց կատարեց դպրոցներում, ծանոթացավ շենքային պայմաններին և հնարավորություններին, զրուցեց մանկավարժների հետ: Դպրոցներում Գնել Սանոսյանը դիտարկեց նախնական զինվորական պատրաստության դասասենյակներում առկա ուսումնադաստիարակչական հնարավորությունները և հանձնարարեց կատարել գույքագրում՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն ներկայացնելու և անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով: Լճաշենի միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետին դիմավորեցին դպրոցի շրջանավարտները և նույն դպրոցի 10-րդ դասարանի սան, Հայոց եկեղեցու պատմություն և հայ գրականություն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում առաջին կարգի դիպլոմակիր Նարե Խանդանյանը, ում պատիվ շնորհվեց Գեղարքունիքի մարզպետին հանձնել վերջին զանգի խորհրդանիշ կրծքանշանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:05:28