Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվաստումային գործընթացը Գեղարքունիքի մարզում շարունակվում է

11.08.2021

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները վերջին շրջանում բավական ակտիվացել են:  Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով 2021թվականի օգոստոսի 10-ի դրությամբ մարզում պատվաստվող քաղաքացիների թիվը կազմում է 16 236, որից առաջին դեղաչափ՝ 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597:
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի:
Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44