Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կատարվել են ավտոճանապարհների եզրերի  մաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում կատարվել են ավտոճանապարհների եզրերի մաքրման աշխատանքներ 04.05.2019

Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների եզրերը մաքրելու նպատակով մայիսի 4-ին , սեփական նախաձեռնությամբ և ըստ ցանկության, շաբաթօրյակի էին դուրս եկել ավտոճանապարհներին հարակից գյուղական համայնքների համայնքապետարանների, նրանց ենթակայության ՀՈԱԿ-ների, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքային համայնքների, «Սևան» Ազգային պարկի և նրա ենթակայությամբ գործող Նորատուսի մասնաճյուղի աշխատակիցները, այլ կազմակերպություններ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ այդուհանդերձ, շաբաթօրյակի ընթացքում իրականացվել են սանիտարական մաքրման, աղբահեռացման և ծառատնկման աշխատանքներ: Ավտոճանապարհներին ընթացքող մաքրման աշխատանքները դիտարկել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Կցանկապատվի Վարդենիսի մշակույթի պալատը

Կցանկապատվի Վարդենիսի մշակույթի պալատը 03.05.2019

Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ » պետական ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Հանձնաժողովի կողմից քննարկվեց ապա հաստատվեց Վարդենիս համայնքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի ցանկապատի կառուցման ծրագիրը: Զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի տեղեկացմամբ ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվելու է 1,5 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019 թվականի մայիսի 6-ին և կավարտվեն հունիսի 11-ին: Ծրագրի իրականացման արդյունքում կբացվի 3 աշխատատեղ՝ 5 հազարական դրամ օրավարձով:

Մարզում կիրականացվի ՄԱԿ-ի «Կանանց   տնտեսական գործունեության զարգացման» ծրագիրը

Մարզում կիրականացվի ՄԱԿ-ի «Կանանց տնտեսական գործունեության զարգացման» ծրագիրը 02.05.2019

Մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գենդերային հավասարության և կանանց հզորացման ծրագրերի» ղեկավար Նատալյա Հարությունյանին և նույն ծրագրի « Հարավային Կովկասում կանանց տնտեսական զարգացման ծրագրի» համակարգող Ռուբինա Դևրիկյանին: Հանդիպման նպատակն էր՝ իրազեկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը և մարզի ղեկավարության հետ համատեղ մշակել համագործակցության եզրեր: Նատալյա Հարությունյանի տեղեկացմամբ՝ այժմ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Գենդերային հավասարության և կանանց հզորացման ծրագրերի» շրջանակներում իրականացվում է չորս ծրագիր, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների առաջնորդությանը: Իրականացվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի մարզերում կատարվում են վերապատրաստումներ, աշխատանքներ են տարվում ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Աշխատավորի օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Աշխատավորի օրվա առթիվ 30.04.2019

Սիրելի հայրենակիցներ: Աշխատանքը հազարամյակներ ի վեր հայ մարդու համար եղել է այն գլխավոր ու հիմնական արժեքներից մեկը, որով նա հիմք է դրել հայրենաշինությանը, ընտանեկան ու հանրային բարեկեցության ապահովմանը: Պատմական ամեն մի աղետից հետո մեր ժողովուրդը միայն ստեղծարար աշխատանքով է վերագտել արարման իր ճանապարհը, ամոքել այդ աղետների պատճառած վերքերը: Լիահույս ենք, որ ամենօրյա աշխատանքի շնորհիվ Նոր Հայաստանում քաղաքացին կապրի լիարժեք բարօրության պայմաններում: Շնորհավորում եմ բոլորիս Աշխատավորի օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում բազմաշահառու խմբի ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում բազմաշահառու խմբի ներկայացուցիչների հետ 30.04.2019

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» կազմակերպության բազմաշահառու խմբի անդամները կազմակերպեցին հանդիպում, որի ընթացքում քննարկեցին մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհային մրցույթին տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացրած ծրագրային հայտերը: «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Իրավաբաների հայկական ասոցացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Հանդիպում-քնարկումն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Ըստ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» ծրագրի համակարգողների՝ Գեղարքունիքի մարզից տուրիզմի զարգացման նպատակով ընտրվել է յոթ հայտ, որից նախագծային (համայնքային նախաձեռն

Մարզում մեկնարկել են ճանապարհների ամառային սպասարկման  աշխատանքները

Մարզում մեկնարկել են ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքները 29.04.2019

Գեղարքունիքի մարզում սկսվել են միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, աշխատանքները նախատեսված է իրականացնել պետական բյուջեից հատկացված միջոցներով, ճանապարհների ձմեռային ու ամառային պահպանման ծախսերի հաշվին: ՀՀ Կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության պատվիրատվությամբ նախատեսված է ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքներ իրականացնել միջպետական ու հանրապետական ճանապարհներին, 361 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրատվությամբ ճանապարհների ամառային սպասարկման աշխատանքներ կիրականացվեն մարզային նշանակության 140 կիլոմետր երկարության ճանապարհներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55