Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը

Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը 19.03.2019

Սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը՝ «Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը»: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի աղբանոցի:

Սևանում անցկացվեց ծանրամարտի պատանեկան մարզային առաջնություն

Սևանում անցկացվեց ծանրամարտի պատանեկան մարզային առաջնություն 19.03.2019

Մարտի 16-ին Սևանի՝ Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2002-2007 թվականներին ծնված պատանիների ծանրամարտի մարզային առաջնություն, որը միտված էր անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, բնակչության առողջության ամրապնդմանը, ինչպես նաև մարզի հավաքական թիմի համալրմանը: Առաջնությանը ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Առաջնությանը մասնակցում էին Սևանի, Հայրավանքի, Լճափի, Մարտունու և Վերին Գետաշենի ծանրորդները՝ թվով 45 մարզիկ: Այն Անցկացվեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, մեկ փուլով: Մրցավարական հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրա Սարգսյանը: Ծավալվեց հետաքրքիր և անզիճում պայքար: Մարզիկները և մարզիչները գոհ մնացին ցուցաբերած արդյունքներից: 25 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Արման Կնյազյանը, Լճափ, 30 կգ քաշային կարգում՝ Խաչիկ Թադևոսյանը, Հայրավանք, 34 կգ քաշային կարգում՝ ...

Արտանիշում բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Արտանիշում բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ 19.03.2019

Մարտի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում հանդիասավոր կերպով տեղի ունեցավ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը,Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի մյուս բնակավայրերի՝ Ջիլի, Արտանիշի, Դրախտիկի, Ծափաթաղի, Աղբերքի ղեկավարները, մարզային փրկարարական վարչության աշխատակիցները և այլ հյուրեր:Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից մինչև 48 կմ հեռավորության վրա: ՀՓՋ-ների մարտական հաշվարկներն օբեյկտիվ պատճառներով երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով: Ուստի՝ արտակարգ դեպք առաջանալու պարագայում առավել արդյունավետ է դիտարկվում հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը և կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի առկայությունը, որի շնորհիվ կրճատվում է արձագանքման ...

Մարտի 23-ը՝ համապետական շաբաթօրյակի օր

Մարտի 23-ը՝ համապետական շաբաթօրյակի օր 18.03.2019

Սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո բարեկամների, հարևանների, գործընկերների հետ մաքրիր քո բակը, քո փողոցը, քո համայնքը՝ «Մեկնիր ձեռքդ, վերցրու աղբը»: Լուսանկարները՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի, Գեղամասար համայնքի՝ Ազատ և Շատվան բնակավայրերի աղբանոցների:

Սեւանի բժշկական կենտրոնում այսուհետ կիրականացվի համակարգչային շերտագրություն

Սեւանի բժշկական կենտրոնում այսուհետ կիրականացվի համակարգչային շերտագրություն 18.03.2019

Սեւանի բժշկական կենտրոնի շենքում 2019 թվականի մարտի 18-ին բացվեց համակարգչային շերտագրության ծառայություն, որն իր նշանակությամբ առաջինն է Գեղարքունիքի մարզում: Համակարգչային շերտագրության ծառայության կաբինետի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը, Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների տնօրեններ, պաշտոնական այլ անձինք: «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը տեղեկացրեց, որ համակարգչային շերտագրության սարքը ձեռք է բերվել եւ տեղադրվել է իրենց կազմակերպության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Սեւանի բժշկական կենտրոնի համագործակցության արդյունքում: Այն ճապոնական արտադրության լավագույն ու ամենաժամանակակից սարքավորումներից մեկն է, որը հնարավորություն է տալիս տեղում ախտորոշել այնպիսի բարդ հիվանդություններ, ինչպիսիք են ինսուլտները, գլխուղեղի ուռուցքները, գանգուղեղային վնասվածքները, թոքերում...

Տեղեկացում 18.03.2019

Հարգելի գործընկերներ, «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովին ներդրումային առաջարկներ, գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու նպատակով վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի ապրիլի 10-ը: Խնդրվում է, մինչև սահմանված ժամկետը, ձեր կողմից մշակված ծրագրերը և դրանց պրիզենտացիաները ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին: Հեռախոս՝ 060 65 06 27, 094 70 57 21 Էլ. հասցե ` vard.m@mail.ru

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36