Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Վարդենիկում անցկացվեց շախմատի  մարզային առաջնություն

Վարդենիկում անցկացվեց շախմատի մարզային առաջնություն 07.03.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում անցկացվեց շախմատի մարզային առաջնություն, որին մասնակցեցին մինչև 10, 12, 14 և 16 տարեկան պատանի շախմատիստները: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, շախմատի մարզային առաջնությանը նախորդել էր փետրվար ամսին կայացած տարածքային փուլը, որին մասնակցել էին ՀՀ շախմատի ակադեմիայի Սևանի, Գավառի, Սարուխանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Վարդենիկի մասնաճյուղերի 250 պատանի շախմատիստներ: Մարզային փուլում ուժեղագույնների կոչումն էին վիճարկում տարածքային փուլի հաղթողները: Մրցաշարի բացմանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին 07.03.2019

Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետարանի բոլոր կին աշխատակիցներին՝ նրանց նվիրելով ծաղիկներ ու բարեմաղթանքի խոսքեր: «Դուք անուրանալի ավանդ ունեք մեր հայրենիքի կայացման ու շենացման գործում: Անգնահատելի է ձեր դերը թե՛ ձեր ընտանիքներում, թե՛ հանրային աշխատանքում: Դուք արժանիորեն կրում եք մոր, կնոջ կամ քրոջ կոչումները, որոնք անփոխարինելի պարգեւներ են մեզ համար: Ես ցանկանում եմ, որ դուք միշտ ժպիտով գաք աշխատանքի, կյանքում լինեք առողջ, ընտանիքում՝ երջանիկ, շրջապատում՝ սիրված, հարգված ու գնահատված: Կանանց տոնի կապակցությամբ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները»,-մարզպետարանի կանանց դիմեց մարզպետը:

Մարզպետարանում  քննարկվեց Արգիճիի  և Աստղաձորի  ջրամբարների կառուցման հետ կապված հարցեր

Մարզպետարանում քննարկվեց Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման հետ կապված հարցեր 06.03.2019

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին: Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը և «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սհոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման հետ կապված որոշակի հարցեր: «Արգիճիի և Աստղաձորի ջրամբարներն ընդգրկված են 22 միջին և փոքր ջրամբարների կառուցման ցանկում: Դրանց կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը: Արգիճիի ջրամբարը կարող է ամբարել մինչեւ 9, Աստղաձորի ջրամբարը՝ մինչեւ 1-1,5 միլիոն խորանարդ մետր ջուր: Դա հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման ջրով ապահովել 12 բնակավայրեր, ավելացնել ոռոգելի տարածքները մոտ 1000 հեկտարով, զարգացնել գյուղատնտեսությունը, խնայել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչև ...

Գեղարքունիքի մարզպետն  ընդունեց  Գեղարքունիքի  մարզի  բռնցքամարտի  հավաքականի մարզիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականի մարզիչներին 06.03.2019

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականի մարզիչներին, ովքեր բողոք էին ներկայացրել Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մրցավարությունից։ Ինչպես ներկայացրեցին մարզիչները՝ 2019 թվականի մարտի 2-ին կայացած հանրապետական առաջնության մենամարտի արդյունքները փոխվել են ի օգուտ գյումրեցի բռնցքամարտիկի: «Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64 կգ քաշային կարգում հաղթանակով վերջացրեց իր 3-րդ մենամարտը Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ և դուրս եկավ եզրափակիչ: Գյումրիի ներկայացուցիչները բողոքակեցին այս մենամարտը, և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, որը հանդես եկավ գյումրեցի մարզիկի հոր ընկեր նշանակեցերեք հոգուց կազմված հանձնաժողովի անդամներ, որից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ և մեկ մրցավարը Գյումրիից էր, որը օրենքով չի թույլատրվում: Դիտելով մենամարտի տեսաերիզը՝ հանձնաժողովի անդամները որոշում կայացրեցին փոխել մենամարտը ի օգուտ գյումրեցի մարզիկի: Ամեն տարի մեր բռնցքամարտիկների..

 Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում 05.03.2019

Մարտի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 39 քաղաքացի: Նորարարական գաղափարներ և բիզնես ծրագրեր ունեցող 3 քաղաքացի դիմեցին մարզպետին՝ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին մասնակցելու և իրենց ծրագրերը ներկայացնելու նպատակով, 1 քաղաքացի՝ սառնարանային տնտեսություն հիմնելու հարցում տարածքի հետ կապված խնդրի կարգավորման, 16 քաղաքացի՝ սոցիալ-տնտեսական ամենատարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն ստանալու, 10 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 1 քաղաքացի՝ վիրահատության հարցում աջակցություն ստանալու, 1 քաղաքացի՝ թաղամասի մանկապարտեզի հիմնանորոգման, 2-ը՝ համայնքի ճանապարհների բարեկարգման և ջրարբիացման խնդիրների լուծմանն ընդառաջելու, 2 քաղաքացի՝ անձնական, 2-ը՝ բնակարանի բարեկարգմանն աջակցելու խնդրանքով: Դիմումատուների մի մասին պատասխանվեց տեղում...

Գեղարքունիքի մարզպետ  Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց  Շողակաթ և Ճամբարակ համայնքներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Շողակաթ և Ճամբարակ համայնքներ 05.03.2019

Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Շողակաթ համայնքի Դրախտիկ , Շողակաթ և Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրեր: Դրախտիկում մարզպետն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, որտեղ դիտարկեց նոր պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղում ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Դրախտիկի դպրոցի գործող 12 դասասենյակների նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա փետրվարի երկրորդ տասնօրյակից և ավարտվել մարտի սկզբին: Տեղադրվել է 34 եվրոպատուհան և 10 դուռ: Շինանյութի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար Շողակաթի համայնքապետարանը հատկացրել է 1 միլիոն 485 հազար դրամ, իսկ Դրախտիկի դպրոցի տնտեսված միջոցներից ՝ 960 հազար դրամ: Դպրոցը շինարարական աշխատանքներում ներդրել է նաև «Բարի գործեր» ծրագրից շահած 1,5 միլիոն դրամը: «Կատարված աշխատանքներից հետո արդեն դասասենյակներում հնարավոր է դարձել պահպանել տաք ջերմաստիճան: Հուսով ենք ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59