Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հետ կապված հարցեր

28.04.2021


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջեւանի ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Էլիան Չահվանին եւ ենթապատվիրակության պաշտպանության հարցերով տարածքային ներկայացուցիչ Վարսիկ Ներկարյանին։ Հանդիպման սկզբում Էլիան Չահվանին մարզպետին ներկայացրեց մարզի սահմանամերձ չորս բնակավայրերում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգության, պատերազմի արդյունքում վնասված ենթակառուցվածքների եւ բնակարանների վերականգնման, սահմանամերձ գյուղնշանակության հողերի օգտագործման հետ կապված խնդիրներին։ Չահվանին շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ուսումնասիրության ընթացքում ցուցաբերած աջակցության ու համագործակցության բարձր մակարդակ ապահովելու համար։ Մանրամասնորեն պատասխանելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին՝ մարզպետը շեշտեց, որ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի համար ՀՀ կառավարությունը մշակում ու ձեռնարկում է համարժեք քայլեր՝ անվտանգությունը, մարդկանց կենսապայմանները, ենթակառուցվածնքների անխափան աշխատանքը, պետական ու մասնավոր բոլոր կառույցների գործունեությունը ապահովելու, տուժած քաղաքացիներին ու կազմակերպություններին անհրաժեշտ փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ։ Իր հերթին Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ մարզի բնակչությանը ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար։ Կողմերը կարեւորեցին համագործակցության շարունակականությունը պահպանելու եւ ընդլայնելու մոտեցումը «Մենք լինելու ենք մշտական կապի մեջ, արձագանքելու ենք բոլոր այն հարցերին, որոնք ի հայտ են գալու ձեր կողմից իրականացվող քայլերի կամ ծրագրերի ընթացքում։ Մարզպետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է տրամադրել ցանկացած կարգի աջակցություն կամ տեղեկատվություն, որոնք ուղղված կլինեն նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում պատերազմի հետեւանքով առաջացած դժվարությունները հաղթահարելուն»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03