Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր Գավառի պոլիկլինիկայում պատվաստվել է կորոնավիրուսային համավարակի դեմ

05.05.2021

Պատվաստումից հետո մարզպետի հետ ունեցած զրույցում նա նշեց, որ իրեն շատ լավ է զգում և անհանգստացնող որևէ խնդիր ի հայտ չի եկել: Նույն բուժհիմնարկում միաժամանակ պատվաստվեցին Գեղարքունիքի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ:
«Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում պատվաստումների գործընթացը շարունակական բնույթ է կրում և ուրախությամբ կարող եմ ասել, որ օր օրի ակտիվություն է գրանցվում պատվաստվողների շրջանում: Այսօր մենք ժամանակ գտանք և այդ գործընթացի մաս կազմեցինք: Ուզում եմ հիշեցնել, որ, համավարակի տարածման հետ զուգահեռ բոլորս երազում էինք, որ բուժաշխատողները, համապատասխան մասնագետները, գիտնականները կհայտնաբերեն դրա հակավիրուսը և մենք այդ չարիքից կփորձենք ձերբազատվել: Կարծում եմ հիմա վերջապես կարող ենք արձանագրել, որ կան համապատասխան դեղամիջոցներ և Հայաստանում նաև կա պատվաստվելու լայն հնարավորություն: Այնպես որ մեր ազգաբնակչությանը ինքս իմ օրինակով խորհուրդ կտամ պատվաստվել և խուսափել լրացուցիչ բարդություններից»,- ասաց Գնել Սանոսյանը:
Հավելենք նաև, որ վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը Գեղարքունիքի մարզում էապես ակտիվացել է. 505 քաղաքացի արդեն պատվաստվել է:
316 քաղաքացի պատվաստվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, որից 37-ը բուժաշխատողներ, իսկ 189 քաղաքացի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որից 74-ը՝ բուժաշխատողներ:
Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով:
Կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից:

COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում՝ 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 15:40:55