Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ

01.05.2021


Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ, մաղթում խաղաղ ու ապահով հայրենիք, աշխատանքային անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ։
Աշխատանքը եղել եւ մնում է մարդկային հասարակության առաջընթացի ու զարգացման այն հիմնական նախապայմանն ու արժեքը, առանց որի անհնար է պատկերացնել մերօրյա համաշխարհային քաղաքակրթությունը, տնտեսական ու գիտատեխնիկական նվաճումները, համամարդկային արժեքների կերտումը։
Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում շատ ու շատ դժվարություններ, թերեւս, հաղթահարել է նաև իր ստեղծարար աշխատանքով՝ կերտելով բնակավայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, տիրապետելով գյուղատնտեսության ու արտադրության մշակույթներին, արվեստի ու գիտության ճյուղերին։
Հիմա էլ աշխատանքն է մնում այն գլխավոր միջոցը, որի շնորհիվ բոլորս պետք է շարունակենք հայրենաշինության ուղին՝ զարգացնելով ու հզորացնելով մեր երկիրը։ Մենք պետք է մեզ տրված յուրաքանչյուր պահն օգտագործենք արդյունավետորեն՝ խաղաղ ու արժանապատիվ, ներդաշնակ ու բարօր կյանքով ապրելու համար։
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18