Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 29.01.2019

Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստը քննության առավ 2019 թվականի ձմեռային զորակոչի հետ կապված ընթացիկ հարցեր: Ինչպես զեկուցեց Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, ձմեռային զորակոչը մարզում ընթանում է սահմանված կանոնակարգին ու ժամանակացույցին համապատասխան: Միաժամանակ առկա են բոլոր նախադրյալները՝ զորակոչի պլանն ամբողջությամբ կատարելու համար: Օրենքով սահմանված կարգով, կապված հանրակրթական դպրոցներն ավարտելու գործընթացի հետ, մինչեւ ամառային զորակոչի մեկնարկը տարկետումներ տրվեցին մի խումբ նորակոչիկների, ովքեր դեռ գտնվում են ուսումնառության մեջ: Ձմեռային զորակոչի ընթացքը ....

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան գործունեությունը գնահատվեց լավ

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան գործունեությունը գնահատվեց լավ 29.01.2019

Հունվարի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի տարեկան աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գեւորգ Գալստյանը: Հաշվետու զեկուցումն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը: Ըստ հաշվետու զեկուցման՝ 2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 552 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 59 հոգի: Թեեւ 2017 թվականի համեմատ արտակարգ դեպքերը նվազել են 83-ով, սակայն զոհերի թիվն աճել է 4-ով....

   Տոնդ շնորհավոր Հայոց բանակ

Տոնդ շնորհավոր Հայոց բանակ 28.01.2019

Հունվարի 28-ին, Հայոց բանակի հիմնադրման 27-րդ տարեդարձի առթիվ Ճամբարակի N զորամաս այցելեց և զորամասի սպայական անձնակազմին ու զինծառայողներին շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: Օրվա առթիվ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ճամբարակում հայրենին սահմանների պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակն հավերժացնող հուշարձանին: Զորամասի զինծառայողները հրապարակն անցան հանդիսավոր քայլերթով:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ 27.01.2019

Հարգելի հայրենակիցներ: Հայոց բանակը ծնվեց Արցախյան գոյամարտի առաջին իսկ ակնթարթներից եւ անցավ հաղթական հերոսամարտերի փառահեղ ճանապարհ՝ տասնյակ հազարավոր հայորդիների սխրանքների, կյանքի ու արյան գնով ազատագրելով Արցախ աշխարհը, պաշտպանելով մեր սրբազան հայրենիքի սահմանները, անկախ պետականության վերակերտման իրավունքը: Հայոց բանակն այն վճռական ու գլխավոր ուժն է, որի միջոցով մենք կարողանում ենք դիմագրավել բոլոր արտաքին սպառնալիքները, ապահովել մեր երկրի խաղաղ ու զարգացող ընթացքը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի ստեղծման օրվա կապակցությամբ, ցանկանում խաղաղ ու արարչագործ ժամանակներ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի ՍԱՏԳ տնօրենների եւ աշխատակիցների հետ

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի ՍԱՏԳ տնօրենների եւ աշխատակիցների հետ 25.01.2019

Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տնօրենների եւ աշխատակիցների հետ: Հանդիպման սկզբում մարզպետը լսեց տնօրենների եւ աշխատակիցների դիտարկումները համակարգում առկա հիմնախնդիրների, աշխատանքային պայմանների, ակնկալվող փոփոխությունների շուրջ: Մարտունու, Վարդենիսի, Սեւանի, Գավառի եւ Ճամբարակի ՍԱՏԳ տնօրենների եւ աշխատակիցների ներկայացմամբ՝ գործակալություններն ունեն տեխնիկական հագեցվածության եւ տնային այցերի կազմակերպման հետ կապված խնդիրներ: Առավել անհանգստացնող է վերջին խնդիրը, քանի որ շատ համայնքներում երթուղային տրանսպորտ չի գործում, իսկ աշխատակիցները հարկադրված են լինում տնային այցերը կատարել դժվարությամբ, ավելի քիչ հաճախականությամբ: Դժվարություններ է առաջացնում նաեւ փաստագրման գործող կարգը, որից զանազան զարտուղի ճանապարհներով կարողանում են օգտվել առանձին մարդիկ՝ աղքատության ...

Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է

Տեխնոլոգիաներն ուղղորդվում են դեպի մարզեր. հերթը Գեղարքունիքի մարզին է 25.01.2019

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը եւ Luseen Technologies ընկերությունն այսօր քառակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր: Ծրագրի նպատակն է նպաստել Գեղարքունիքի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Հայ օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում Գավառում կանցկացվեն 6 ամիս տեւողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (Swift, iOS) եւ վեբ ծրագրավորում (HTML/CSS, JavaScript, PHP, DB): Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 22-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել հետեւյալ հղումով՝ http://gitc.am/regions/gegharkunik: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: Բոլոր խմբերի համար անգլերենի, ալգորիթմների տեսության եւ դիսկրետ մաթեմատիկայի դասընթացներին մասնակցությունը պարտադիր է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44