Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնավարժություն՝  «Աղետներին դիմակայության օր» խորագրի շրջանակներում

Ուսումնավարժություն՝ «Աղետներին դիմակայության օր» խորագրի շրջանակներում 06.12.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ դեկտեմբերի 6-ին Գավառ քաղաքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Տարհանման կազմակերպումը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից՝ ուժեղ երկրաշարժի դեպքում և հրշեջ փրկարարական տեխնիկայի և գույքի ցուցադրություն» թեմաներով: Ոսումնավարժությունն իրականացվեց «Աղետներին դիմակայության օր» խորագրի շրջանակներում, այն նվիրված էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը կազմակերպվեց և անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության համատեղ ուժերով: Ըստ ուսումնավարժության պլանի՝ պայմանական եղանակով կազմակերպվեց տարհանում, երկրաշարժից տուժածների առաջին բուժօգնություն և տեղափոխություն մոտակա բժշկական կենտրոն: Պայմանական բուժօգնության աշխատանքներում ներգրավված էր նաև Գավառի ԲԿ-ն: Ըստ ուսումնավարժության պլանի երկրորդ մասի՝ Գավառի հրապարակում...

Տեղեկացում 06.12.2018

Տեղեկացում՝ Կարճաղբյուր համայնքի ավագանու նիստի անցկացման վերաբերյալ

Սուբվենցոն ծրագրի շրջանակներում  աշխատանքներ են իրականացվում  Գեղհովիտ, Վերին Գետաշեն համայնքներում և  Փոքր Մասրիկ բնակավայրում

Սուբվենցոն ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում Գեղհովիտ, Վերին Գետաշեն համայնքներում և Փոքր Մասրիկ բնակավայրում 05.12.2018

Գեղհովիտում տեղական բյուջեի միջոցներով եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայով կապիտալ նորոգման է ենթարկվել երկու թաղամասերը սնուցող ոռոգման համակարգի գլխամասային կառույցը, որը փլվել էր այս տարվա գարնանային հեղեղումներից՝ ոռոգման շրջանում անելանելի վիճակ ստեղծելով ավելի քան 500 տնտեսությունների համար: Վնասված գլխամասային կառույցի կապիտալ նորոգման նախագծային արժեքը կազմել է 17 միլիոն 138 հազար դրամ, սակայն շինարարական մրցույթը շահվել է 10 միլիոն 562 հազար դրամով: Գեղհովիտի համայնքապետարանը հատկացրել է 8 միլիոն դրամ: 2 միլիոն 562 հազար դրամ էլ կազմել է ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիան: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հոկտեմբեր ամսից եւ ավարտվել դեկտեմբերի 3-ի դրությամբ: ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Վերին Գետաշեն գյուղում ...

Տեղեկացում 05.12.2018

Տեղեկացում՝ Ծաղկունք և Վաղաշեն համայնքներում ավագանու նիստերի անցկացման վերաբերյալ

Վերին Գետաշենում օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց զանգակատան զանգը եւ Սուրբ  Խաչը

Վերին Գետաշենում օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու նորակառույց զանգակատան զանգը եւ Սուրբ Խաչը 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ձեռամբ Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի, օծվեցին Ս. Աստվածածին եկեղեցու զանգակատան զանգը եւ Սուրբ Խաչը։ Միջոցառմանը ներկա գտնվեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների հավատավորներ։ Ինչպես ներկայացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Տիգրան Մուրադյանը, Ս. Աստվածածին եկեղեցին գործել սկսել է 1879 թվականին, որը հիմնանորոգվել ու բացվել է Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած եւ Վերին Գետաշեն գյուղում վերաբնակված հայ բնակչության ուժերով։ 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունը եկեղեցին վերածել է կոլխոզի պահեստի, այնուհետ այն լքվել է՝ 1960-ական թվականներից սկսած։Ահնայտ հանգամանքներում այդ ժամանակաշրջանում անհետացել են եկեղեցու զանգը եւ Խաչը, քանդվել է զանգակատունը...

Գեղարքունիքի մարզպետարանում  կատարվեց  քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն: Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Ղազարյանին տարբեր խնդիրներով դիմեցին 16 քաղաքացիներ:Նրանք մարզպետարան էին դիմել դրամական օգնության, ապօրինի շինարարության կանխման, առողջական, բնակարանային պայմանների բարելավման, գյուղացիական տնտեսություն ստեղծելու նպատակով աջակցության տրամադրման, արտակարգ իրավիճակի պատճառով վնասված բնակարանի վերանորոգման եւ մի շարք այլ խնդիրներով: Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանը քաղաքացիներին կտրվի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55