Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

    Գնել Սանոսյանը ծանոթացավ Մարտունու հիվանդանոցի  և ծննդատան պայմաններին

Գնել Սանոսյանը ծանոթացավ Մարտունու հիվանդանոցի և ծննդատան պայմաններին 16.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու բժշկական կենտրոնում: Մարզպետը շրջայց կատարեց հիվանդասենյակներում, զրուցեց բուժում ստացողների և բուժանձնակազմի հետ: ԲԿ տնօրենի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ «Այս տարի Մարտունու ԲԿ-ն ընդունել և բուժել է մոտ 3000 հիվանդի, կատարվել է շուրջ 310 վիրահատություն: Գլոբալ բյուջեն կազմել է 438 միլիոն դրամ: 67 միլիոն դրամը ստացվել է վճարովի ծառայություններից»: Գնել Սանոսյանը Մարտունու դիտարկեց այն տարածքը, որտեղ եկող տարվանից պետական ներդրումների հաշվին կմեկնարկի արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը: Մարզի ղեկավարի հաջորդ կանգառը Մարտունու ծննդատանն էր: Վերջին երեք օրերին այստեղ գրանցվել է 24 ծնունդ, ինչն, ըստ տնօրենի, աննախադեպ ցուցանիշ է: «Ուրախալի է, որ նորածինների մայրերը ոչ թե առաջին, այլ երկրորդ, նույնիսկ երրորդ ու չորրորդ երեխաներն են ունենում, ինչն արդեն խոսում է բազմածնության նկատվող տենդենցի մասին»,-ներկայացրեց ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը...

Գեղարքունիքի  մարզպետն այցելեց Գավառի տարածաշրջանի համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառի տարածաշրջանի համայնքներ 15.11.2018

Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածաշրջանի Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն համայնքներ: Գանձակ համայնքում մարզպետին ներկայացվեցին 2018 թվականի ընթացքում պետական կամ տեղական բյուջեների միջոցներով իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող համայնքային ծրագրերը: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, տարվա ընթացքում Գանձակում արձանագրվել են զգալի ձեռքբերումներ մի շարք ոլորտներում:Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է գյուղի մի թաղամասի ոռոգման ջրանցքը, պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակը Ծաղկաշենին կապող կամուրջը, կառուցվում է ոռոգման ջրի խորքային հոր, իսկ տեղական միջոցներով կառուցվել է երկու հուշաղբյուր, գյուղի մուտքը, տեղադրվել է երեք կանգառ, ընդլայնվել է լուսավորվածության ցանցը, որն աշխատում է վերականգնվող էլեկտրաէներգիայի հաշվին: Մասնավոր ներդրումների հաշվին հիմնվում է ջերմոցային տնտեսություն, որը կապահովի մի քանի աշխատատեղ: Որպես գյուղի համար առաջնահերթ...

Հաջորդ տարի  կկնքվի Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության  նոր հուշագիր

Հաջորդ տարի կկնքվի Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության նոր հուշագիր 15.11.2018

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում ավարտվեց Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության IRAPA հարթակի կողմից կազմակերպված սեմինարը: Հանդիպման մասնակիցները ամփոփեցին երկօրյա քննարկման արդյունքները, փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերեցին տուրիզմի ոլորտում 2019-2021թթ իրականացվելիք բազմաբնույթ ծրագրերի շուրջ, երկկողմ արդյունավետ համարելով նման հագեցած օրակարգով և նպատակային քննարկումները: «Ես՝ Իզերի դեպարտամենտի և մեր աշխատանքային խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետին, նման ընդունելության համար: Նման վերաբերմունքը մեզ պարտավորեցնում է ավելի ստեղծարար մոտեցում ցուցաբերել մեր համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հանդիպման բոլոր մասնակիցներին և հատկապես մեր հայ գործընկերներին նման պայմաններում բովանդակային քննարկում կազմակերպելու...

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը կշարունակի համագործակցության ծրագերը

Հայ-ֆրանսիական «IRAPA» հարթակը կշարունակի համագործակցության ծրագերը 14.11.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստեղծված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության «IRAPA» հարթակի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց սեմինար, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Իզերի դեպարտամենտալ խորհրդի, Գրենոբլ-Սևան, Ռոման-Վարդենիս, Վիեն-Գորիս հայկական և ֆրանսիական քույր քաղաքների, ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության համակարգողներ, Գեղարքունիքի մարզում նշված համագործակցության ծրագրի համակարգող, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Ողջունելով ներկաներին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ բոլոր աշխատանքները կընթանան մեծ ակտիվությամբ և կողմերը կարձանագրեն մեծ պատրաստակամություն և նորանոր նախաձեռնություններ...

Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև համագործակցությունը կշարունակվի

Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև համագործակցությունը կշարունակվի 13.11.2018

Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության պահպանման և ապակենտրոնացված համագործակցության փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, միջազգային համագործակցության հարցերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային և «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցին: Ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին՝ նախորդ տարիների համագործակցության և Գեղարքունիքի մարզում առողջապահական, կրթական ու զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնելու համար, միաժամանակ հավաստելով, որ մարզպետարանը պատրաստակամ է նոր ու հետագա համագործակցության: «Նկատելի աշխատանք է մեր մարզում իրականացվել անցած տարիների ընթացքում, ինչի արդյունքում երկու կողմերի միջև ձևավորվել են ոչ միայն գործընկերային, այլ նաև՝ բարեկամական հարաբերություններ...

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 13.11.2018

Հիմք ընդունելով «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված լրացուցիչ մոնիտորինգի արդյունքները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առավել վարակված 660 հեկտար տարածության վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով Գեղարքունիքի մարզին անհատույց տրամադրվել է 52,8 կգ «Ռոդիֆակում-Ս» տեսակի մկնասպան թունանյութ, որը, ելնելով մոնիտորինգի արդյունքներից, բաշխվել է երեք բնակավայրերերի միջև, հետևյալ քանակով. 1.Ջաղացաձոր բնակավայր՝ 224 հա. - 17,92 կգ 2. Նորակերտ համայնք ՝ 230 հա. - 18,4 կգ 3. Ճամբարակ քաղաք՝ 206 հա.- 16,48կգ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10