Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը գերազանցության մեդալներ հանձնեց թեկնածուներին

23.11.2020


Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից 2019-2020 ուսումնական տարում գերազանցության երեք մեդալակիրներին և նրանց ծնողներին: Մեդալակիրներից Ռաֆիկ Սամվելի Ղազարյանը, ով այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ, Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ է։ Լուսինե Վահագնի Գրիգորյանը, ով այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ավարտել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը, իսկ գերազանցության հաջորդ մեդալակիր, այժմ Գավառի պետական համալսարանի ուսանող Արեգա Հունանի Հովհանիսյանը ներկայացնում է Սարուխանի Ս. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
Գնել Սանոսյանը շնորհավորեց մեդալակիրներին՝ մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: «Մեր երկրում առաջընթաց և զարգացում ապահովելու ամենամեծ նախապայմանը որակյալ և ուժեղ կրթական համակարգ ունենալն է: Տարբեր ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է շտկել նախևառաջ խելացի ու բանիմաց մասնագետների, նրանց կրթական բարձր մակարդակի շնորհիվ: Այսօր տարբեր ուսումնական հաստատություններում կրթություն են ստանում հազարավոր երիտասարդներ, որոնց թվում քիչ չեն նրանք, ովքեր իրենց կրթությամբ կկարողանան օգտակար լինել մեր երկրի առաջընթացին և շենացմանը: Դուք արդեն գերազանցության մեդալակիր եք, և այդ անունը ձեզ նոր լիցք պետք է հաղորդի, դուք պետք է եռանդուն կերպով ձեր ուսումը շարունակեք և հայրենիքի կայացման ու հզորացման գործում ձեր ներդրումն ունենաք: Շնորհակալություն ձեզ, ձեր ուսուցիչներին և ձեր ծնողներին, շնորհակալություն նաև, որ Գեղարքունիքի մարզի պատիվն ու անունը բարձր եք պահում»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մեդալների հանձնման արարողությունից հետո մարզպետը խոսեց նաև արցախյան պատերազմի և այդ օրերին Գեղարքունիքի մարզից Արցախին ցուցաբերած մեծածավալ աջակցության, մարզի տարբեր համայնքների բնակիչների, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից առաջնագծին ցուցաբերած հայրենանվեր գործունեության մասին:
Մեդալակիրներն ու նրանց ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Մարզպետ Գնել Սանոսյանին՝ առիթը կարևորելու և իրենց ուշադրության արժանացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59