Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված  Գյուղական  Զբոսաշրջության  Զարգացում» ծրագրի ներկայացուցիչներին

Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի ներկայացուցիչներին 30.10.2018

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԶԾ «Ինտեգրացված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի՝ երիտասարդների առաջխաղացման արահետ» բաղադրիչի ներկայացուցիչներին: Վերջիններս Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին ծրագրի բովանդակությունը, նպատակներն ու անելիքները, որոնց իրականացման հարցում անմասն չէ նաև Գեղարքունիքի մարզը: Ըստ ներկայացվածի՝ ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Այն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամուտի աղբյուրներ գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի առաջնային խնդիրներից է՝ կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ նոր լուծումներ գտնելու զբոսաշրջության զարգացման և խթանման համար: Այստեղ կարևորվում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը գյուղական համայնքների ...

Երևանի  «Վարդանանց  ասպետներ» հիմնական դպրոցի աշակերտները ճանաչողական այց կատարեցին Գեղարքունիքի մարզի պատմության և բնության հուշարձաններ

Երևանի «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցի աշակերտները ճանաչողական այց կատարեցին Գեղարքունիքի մարզի պատմության և բնության հուշարձաններ 29.10.2018

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը մայրաքաղաքի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի մանկավարժներն ու աշակերտները ճանաչողական այց կատարեցին Գեղարքունիքի մարզի պատմության և բնության հուշարձաններ: Դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանի և 9-րդ դասարանի դասղեկ Ալինա Սահակյանի նախաձեռնությանն արձագանքել էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի և Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կարեն Բայրամյանը: Ճանաչողական այցը սկսվեց Նորատուսի խաչքարերից: Ողջունելով ճանաչողական այցի նախաձեռնողներին ու մասնակիցներին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց հայրենագիտության արմատավորումը մատաղ սերնդի հոգիներում, որը հիմնավոր ճանապարհ է հարթում դեպի հայրենասիրություն, ազգային ու համամարդկային արժեքների յուրացում...

Գեղարքունիքի մարզպետն  ընդունեց և շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց և շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին 29.10.2018

Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ներքին Գետաշեն, Դդմաշեն, Երանոս, Սարուխան, Մաքենիս, Վերին Գետաշեն համայնքների նորընտիր ղեկավարներ Կարո Գևորգյանին, Ավետիս Ավետիսյանին, Սաշա Բավեյանին, Լյովա Աբրահամյանին, Ռադիկ Ավետիսյանին և Տիգրան Մուրադյանին, ովքեր հաղթել էին այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններում: « Շնորհավորում եմ բոլորիդ համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթում արգասաբեր աշխատանք: Մեր համայնքներին հարկավոր են սրտացավ, բանիմաց, ջանասեր ղեկավարներ, որպեսզի մեր երկիրը կարողանա օր առաջ հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը, տարիներով կուտակված հիմնախնդիրները: Ես առավել կարևորում եմ աշխատանքը, քան թե թիմակից լինել-չլինելը և ձեր աշխատանքից ակնկալում եմ տեսանելի արդյունքներ:Համոզված եմ, որ ցանկացած համայնքի ղեկավար ի վիճակի է իր համայնքում եղանակ փոխել, ձեռքբերումներ արձանագրել, լուծում տալ ցանկացած հիմնախնդրի, եթե ունի կամք, իմացություն ...

 Մշակութային  հանդիպումներ` Մարտունի քաղաքում

Մշակութային հանդիպումներ` Մարտունի քաղաքում 29.10.2018

Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Մարտունի քաղաքի մշակութային տարբեր հաստատություններում: Նրան ուղեկցում էր Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մարզպետն այցելեց Մարտունիում գործող «Ոսկեփորիկ »գեղագիտության զարգացման կենտրոն, որտեղ հաճախում են Մարտունու տարածաշրջանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Նրանց հետ Գնել Սանոսյանը մասնակից եղավ «Արվեստը դռներն է բացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, որի նպատակն էր՝ նման երեխաներին ամբողջովին ինտեգրել հասարակությանը: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը եղավ Մարտունու մշակույթի տանը ստեղծված «Արցախյան ազատամարտի մասնակիցների փառքի անկյուն» հուշասրահում, ծանոթացավ ցուցանմուշներին, մասնակցեց ՀՀ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում բացված «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /22.10-28.10.2018թ/

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի աշխատանքային մեկ շաբաթվա ամփոփ պատկերը /22.10-28.10.2018թ/ 29.10.2018

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին: Մարզում թատերական կյանքը աշխուժացնելու, հանդիսատեսին թատերական աշխարհին ավելի սերտացնելու նպատակով Թատերական գործիչների միության նախագահը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց միության կողմից մարզում թատերական շաբաթ անցկացնելու նախաձեռնության մասին, որի ընթացքում կկատարվի նաև Գավառի նորակառույց թատրոնի շենքի բացման արարողությունը: «Գավառի թատրոնը կարևոր դերակատարություն ունի մարզում մշակութային կյանքի աշխուժացման գործում, և ես համոզված եմ, որ թատրոնի կանոնավոր գործունեությունը կշտկի մշակութային կյանքի համեմատաբար իներտ վիճակը», - նշեց մարզպետը: Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինի գլխավորած պատվիրակությանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ ու պատրաստակամ է...

Գեղարքունիքցի մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել

Գեղարքունիքցի մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել 28.10.2018

Երևանի Դինամո մարզահամալիրում հոկտեմբերի 22-27-ը անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների առաջնություն: Գեղարքունիքի մարզը ներկայացնող 3 բռնցքամարտիկները մրցաշարից վերադարձել են հաղթանակով: Արմեն Էլոյանը (Մարտունի), 91կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը, Հայրիկ Նազարյանը (Կարմիրգյուղ), 75կգ քաշայինում արժանացել է 3-րդ մրցանակին, իսկ աղջիկների շրջանում Սյուզաննա Շահնազարյանը (Ճամբարակ), 48կգ քաշով զբաղեցրել է 1-ին տեղը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 10:14:18