Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևան համայնքն իր աջակցությունն է ցուցաբերում առաջնագծին

24.10.2020

Արցախյան պատերազմի ընթացքում Արցախին, առաջնագծին, ինչպես նաև Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին զգալի աջակցություն է ցուցաբերել նաև Սևանի համայնքապետարանը, համայնքի բնակիչները , առանձին բարերարներ և կազմակերպություններ:
Համայնքի կողմից նվիրաբերվել է «ԳԱԶ 53» մակնիշի բենզատար, «ՎԻԼԻՍ»  մակնիշի 1 և «ՈՒԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենաներ: Առաջնագիծ է ուղարկվել է 97 արկղ սննդի տարբեր տեսակներ, 89 փաթեթ դեղորայք, 2 տոննա ալյուր, 4 արկղ մեղր, քաղցրավենիք, հագուստ, ձեռնոցներ, գլխարկ, հիգիենայի պարագաներ, դիզվառելիք, ծխախոտ, վրան, թիկնոց, քնապարկ, շինանյութ:
Սևանի համայնքապետարանի կողմից «Հայաստան» Համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները» նախաձեռնություն-դրամահավաքին փոխանցվել է 1 միլիոն դրամ: Այս օրերին համայնքում գործում է խոհանոց-ճաշարան, որտեղից իրականացվում է ամենօրյա տաք ճաշի՝ երկուանգամյա մատակարարում Արցախից տեղափոխված ընտանիքների համար։
Առաջնագիծ ուղարկվող օգնությունը կրում է շարունակական բնույթ։
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Սևան համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11