Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունները համալրվել են շտապօգնության նորագույն ավտոմեքենաներով

Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունները համալրվել են շտապօգնության նորագույն ավտոմեքենաներով 27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն՝ տեղում քննարկելու Չինաստանի Հանրապետության կառավարոթւյան կողմից որպես նվիրատվություն տրամադրված նոր շտապօգնության նորագույն մեքենաների շահագործման հետ կապված հարցերը: Ինչպես տեղում ներկայացրին ոլորտի պատասխանատուները՝ շտապօգնության 15 նոր մեքենաներն արդեն պատրաստ են շահագործման, իսկ շտապօգնության բժիշկը, բուժքույրը եւ վարորդը համապատասխան վերապատրաստման դասընթացներ են անցել: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ մարզ է բերվել շտապօգնության 15 նոր ավտոմեքենա, որոնցից 4-ը տրամադրվել է Մարտունու, 3-ը՝ Սեւանի, 3-ը՝ Գավառի բժշկական կենտրոններին, 3-ը՝ Վարդենիսի հիվանդանոցին եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնին: Հատկացված 15 ավտոմեքենաներից 5-ը ռեանոմոբիլներ են, որոնք հավասարապես բաշխվել են վերը նշված բուժհաստատություններին: §Չինաստանի Հանրապետությունն անգնահատելի աջակցություն է ցուցաբեր

Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները

Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները 21.09.2018

Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը: Մարզկենտրոն Գավառ քաղաքում միջոցառումը մեկնարկեց զինվորական քայլերթով: Նվագախմբի երաժշտական հնչյունների ներքո Գավառի կենտրոնական հրապարակ մտան քաղաքի կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ՝ Գավառից և հարակից համայնքներից: Տոնական քայլերթն ընդունեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածքի համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածքի համայնքներ 20.09.2018

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցով եղավ Ծաղկաշեն, Գանձակ եւ Կարմիրգյուղ համայնքներում: Ծաղկաշենի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային բարվոք պայմաններին, նոր ուսումնական տարվա անելիքների շուրջ զրույցեց դպրոցի տնօրինության հետ: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով արդիականացված դպրոցն արդեն 1 տարի է, ինչ ապահովված է շենքային ու գույքային լավագույն պայմաններով: 140 աշակերտական տեղ ունեցող դպրոցում այս ուսումնական տարում հաճախում են 64-ը: Այցի հաջորդ կանգառը Ծաղկաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր, որտեղ Իշխան Սաղաթելյանը համայնքի ղեկավարի հետ քննարկեց 9-րդ դարից մեզ հասած եկեղեցու նորոգման, տարածքի բարեկարգման, զբոսաշրջության զարգացման հետ կապված որոշակի հարցեր: Ծաղկաշենի համար որպես առաջնահերթ լուծում պահանջող հարց ներկայացվեց խմելու ջրի խորքային հորի համար նոր պոմպի ձեռքբերումը: Մարզպետը հավաստիացրեց ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի  ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ 20.09.2018

Սիրելի' հայրենակիցներ: Արդեն 27-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետության անցած կարճատև, բայց վայրիվերումներով լեցուն ուղին արժևորելուց առաջ կուզենայի, որ մի փոքր հետ գնայինք և արժանին մատուցեինք Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտողներին: Վերհիշենք, թե ինչպես 1918 թվականին, վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերով բնորոշված «անձև քաոսիե միջից, մայիսյան հերոսամարտերում հերոսաբար մաքառած մեր պապերի պայքարի և թափած արյան վրա ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետություն, որի կյանքը, ցավոք, կարճ տևեց: Ինչու՞ հիշատակեցի այս ամենը: 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը մեր ներկայիս Հանրապետությունը համարում է Հայաստանի Առաջին Հանրապետության ...

 Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք

Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք 19.09.2018

Սեպտեմբերի 19-ին Գեղաքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Երևանի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Հարություն Մանգոյանին և «Առագաստ» կրթական հիմնադրամի ղեկավար Արթուր Ղազարյանին: Հանդիպման ընթացքում ստորագրվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր, ըստ որի «Վարդանանց» ՆԲԿ-ին պատկանող ճապոնական արտադրության համակարգչային շերտագրման սարքը առաջիկայում կտեղադրվի Սևանի նորակառույց բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում։ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը սարքի տեղադրումը կարևոր ձեռքբերում համարեց մարզի բնակչության համար: «Համակարգչային շերտագրող սարքը մենք որոշեցինք տեղադրել Սևան քաղաքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան ընթացքում այս տարածքում ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք: Սա շատ կարևոր ձեռքբերում է թե՛ մարզի բնակչության, թե՛ մարզի առողջապահական համակարգի զարգացման համար: Հուսով եմ, որ այս համագործակցությունը ...

Սեպտեմբերի 21-ին,  ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գավառ քաղաքում

Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գավառ քաղաքում 19.09.2018

1.11:00 Անկախության քայլերթ եւ հեծանվավազք դեպի Գավառի կենտրոնական հրապարակ 2.12:00 Տոնական միջոցառման բացում 3.12:20 Հարգանքի տուրք 4.12:30 «Անկախության սերունդ» ցուցահանդես 5.«Հայաստանը առաջին հանրապետության տարիներին» ցուցահանդես 6.«Անկախությունն իմ աչքերով» թեմայով կավճանկարչություն 7.«Շախմատի՝ Գավառի տարածքի պատանիների եւ երիտասարդների առաջնություն», 8. Մարզական ցուցադրական ելույթներ 9. Համերգային ծրագիր 10.20:00 Տոնական հրավառություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Գավառի քաղաքապետարան, «Գեղարեգ»ԿՄԵ ՀԿ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11