Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 22.08.2018

Սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին, Աստղաձորի համայնքապետարանում տեղի կունենա Աստղաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը...

Տեղեկացում 21.08.2018

Սույն թվականի օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ին, Գավառի քաղաքապետարանի ավագանու սենյակում տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը...

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող  շինարարական աշխատանքների ընթացքին

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին 18.08.2018

Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով եղավ մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք և Զոլաքար համայնքներում: Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում քննարկվեցին դպրոցամերձ տարածքի՝ մոտ 150 մետր հատվածի պարսպապատման և դպրոցի ճաշարանի հիմնանորոգման խնդիրները: Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դպրոցի տնտեսված միջոցներն ուղղել դրանցից ամենահրատապի լուծմանը: Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց դպրոցի շենքային անմխիթար վիճակը, խոստացավ խնդիրը ներառել մարզի անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցների ցանկում և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: Այնուհետև Իշխան Սաղաթելյանն այցելեց Վարդաձոր համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացավ շինարարության ընթացքին: Այստեղ աշխատանքները մեկնարկել են 2017 թվականից, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ:

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 15.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը նաև հարկ է համարել մարզպետներին հիշեցնել բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված հանձնարարականի մասին և հոդորել պաշտոնական դիրքն ու ռեսուրսները ծառայեցնել ի շահ Հայաստանի ...

Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ Ֆրանսերեն լեզվի ուսուցման  ավարտական միջոցառումը

Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ Ֆրանսերեն լեզվի ուսուցման ավարտական միջոցառումը 10.08.2018

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, արդեն 11 տարի է, Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Օգոստոսի 9-ին կայացած ավարտական հաշվետու միջոցառմանը հրավիրված էր նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմի իրականացված աշխատանքները, գրանցած հաջողություններն և ձեռքբերումները: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրն ունի...

Գեղարքունիքի մարզպետի տեղակալները խորհրդակցություններ անցկացրին Սևան, Շողակաթ և Ճամբարակ համայնքներում

Գեղարքունիքի մարզպետի տեղակալները խորհրդակցություններ անցկացրին Սևան, Շողակաթ և Ճամբարակ համայնքներում 10.08.2018

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը աշխատանքային այցով եղան Սևան, ճամբարակ և Շողակաթ համայնքներում: Այցի նպատակն էր հանդիպում անցկացնել համայնքների և վարչական ղեկավարների, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ և տեղում քննարկել համայնքային բնույթի մի շարք խնդիրներ: Հանդիպումների ընթացքում մարզպետի տեղակալները առաջին հերթին անդրադարձան 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքներին, քննարկեցին առկա ցուցանիշները: Դիտարկումների արդյունքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցածր կատարողականը հիմնականում պայմանավորված է հողի հարկի, գույքահարկի, վարձակալական..

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 18:59:19